00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արհեստական կարմիր իշխան, թթվասերային մթերք` թթվասերի փոխարեն. ի՞նչ է ուտում Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsМолочные продукты в магазине
Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս է սովորական իշխանը վերածվում կարմիրի, և ինչի՞ց են ստանում թթվասերը։ Սպառողների շահերի պաշտպանները ներկայացրել են հայաստանյան վաճառակետերում հայտնաբերված արհեստական ու վտանգավոր սննդամթերքը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Բնական մթերքի անվան տակ այսօր Հայաստանում վաճառվում է արհեստականորեն ստացված սնունդ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հասրաթյանը։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում

Օրինակ` թթվասերի փաթեթավորման վրա շատ փոքր տառատեսակներով գրեթե աննշմարելի գրված է «թթվասերային մթերք» և դրա ստացման համար կաթնային յուղի փոխարեն օգտագործվել է բուսայուղ։ Բայց արտադրողի խաբեությունը հասկանալու համար սպառողը պետք է մասնագիտական գիտելիքներ ունենա սննդի անվտանգության ոլորտում։

«Կան տատիկներ, ծերեր, որոնք նույնիսկ եթե տեղեկացված լինեն, խանութում չեն կարող տեղում կարդալ այդ մանր տառերը, և այդ ապրանքը գնում են թթվասերի փոխարեն։ Նույն տուփով, նույն լոգոյով, նույն ապրանքանիշով արտադրում են` շփոթություն ստեղծելու համար։ Սա մոլորեցնելու նպատակ է հետապնդում»,– ասաց նա։

Հասրաթյանն անդրադարձավ նաև Հայաստանում կաթնամթերքի արտադրության մեջ լայնորեն կիրառվող կաթի փոշու խնդրին։ Նա հորդորեց արտադրողներին տուփի վրա պարտադիր մակնշել,որ սննդամթերքի պատրաստման մեջ կիրառվել է կաթի փոշի։ Իսկ ներկրողներին էլ խորհուրդ տվեց առավել անվտանգ երկրներից ներկրել այն։

«Այսօր Հայաստան մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվում, մեծ մասը` Ուկրաինայից»,– ասաց նա` հավելելով, որ մեծ հարգանք տածելով այդ երկրի ու այդ ժողովրդի նկատմամբ` միաժամանակ պետք չէ մոռանալ Չերնոբիլի աղետի ու դրա` մինչ օրս չվերացված ցավալի հետևանքների մասին։

Սպուտնիկ զրույց-Դավիթ Պիպոյան (22.12.18) - Sputnik Արմենիա
Կաթի հարցում սպառողը թացը չորից չի տարբերում. Sputnik հյուրը Դավիթ Պիպոյանն է

Սպառողների ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ համարվել է անորակ նյութերի իրացման տարածք։

Որպես ասվածի ապացույց` նա հիշեց 90-ական թվականներին Հայաստան ներկրվող ու մեծ սպառում ունեցող հյութերի փոշիները։

«Ես շատ էի զարմանում, թե այդ սոցիալապես վատ պայմաններում մարդիկ ինչքան էին դրանք գնում։ Ոնց որ այդ հյութերը մեզ պետք է կշտացնեին»,– ասաց նա։

Վերջին տարիներին, Հակոբյանի դիտարկմամբ, գունանյութեր ու քիմիական տարբեր հավելումներ պարունակող սնունդը հայաստանյան վաճառակետերում նվազել է, բայց չի վերացել։

«Նոր տարուց հետո ինձ զանգահարեցին, ասացին` շուկայից ձուկ ենք գնել։ Եփելիս ջուրը կարմրել է, ջրից հանելուց հետո էլ խռիկներից կարմիր ջուր է հոսում»,– պատմեց նա։

Լաբորատոր հետազոտություններն ապացուցել են, որ ձուկը ներկված է եղել` կարմիր իշխանի անվան տակ վաճառելու համար։ Բայց թե ինչ գունանյութ է կիրառվել, հետազոտությունները չեն բացահայտել։

Սպառողների շահերի պաշտպանը հորդորում է զերծ մնալ անբնական գույն ունեցող մթերքներ գնելուց և հիշեցնում` բնական մթերքը նման վառ գույն ունենալ չի կարող։

Լրահոս
0