11:38 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Զինվորական սաղավարտ

Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները 10-ական միլիոն դրամ հատուցում կստանան

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13910

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, բացի միանվագ գումարից, 20 տարի շարունակ ամսական 250 հազար դրամ կփոխանցի 2 ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որոշել է սահմանված կարգով հատուցումներ կատարել 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայկ Քարամյանը մահացել էր ձնահյուսի պատճառով։ Անցած տարվա դեկտեմբերին Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել էին ձնահյուսի տակ։ Բոլորին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում: Դեկտեմբերի 6-ին Հայկին մահացած էին գտել։

Հովհաննես Մելքոնյանը մահացել է անցած տարվա հունիսի 22-ին։ Քննիչները պարզել էին որ նրան սպանել է վաշտի հրամանատարի տեղակալը (ոգելից խմիչքի ազդեցության տակ)։

թեգերը:
Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ