01:39 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Дастакерт, Сюникская область

Նաիրա Զոհրաբյանը առանց խնամակալի մնացած երեխաների հարցով դիմել է նախարարին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
976 0 0

Սյունիքի մարզում Փարսադան Փարսադանյանի երեք երեխաները մնացել են առանց խնամակալի։ Նրանց հայրը սպասում է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Բանտարկության մեջ գտնվող Փարսադան Փարսադանյանի երեք անչափահաս երեխաները տատիկի մահից հետո մնացել են առանց խնամակալի։ Այդ մասին ԱԺ Մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հայտնեց հանձնաժողովի նախագահ և ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Երեխաների մայրը հեռացել է ընտանիքից` հրաժարվելով նրանցից։ 16, 10 և 4 տարեկան երեխաների խնամակալ է դարձել հորական տատիկը, բայց նա մահացել է 2018թ.–ի հունիսին։ Երեխաները մենակ են մնացել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ Նրանց այցելում է տատիկի քույրը, սակայն նա չի կարող մշտական խնամք ապահովել։ Երբեմն երեխաներին տեսնելու է գալիս նաև խորթ մայրը (Փարսադանյանի երկրորդ կինը` խմբ.), որը տվյալ պահին բնակվում է Բելգիայում։

«Երեխաներն արդեն մի քանի ամիս է դպրոց չեն գնում։ Աղջիկը, հայտարարել է, որ իրենք հացադուլ են սկսելու», – ասաց Զոհրաբյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, Փարսադանյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննարկվել է փետրվարի 4–ին, հետո դատավորն արձակուրդ է գնացել, իսկ վերադառնալուց հետո նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է։ Զոհրաբյանը խնդրեց Զեյնալյանին զբաղվել այս հարցով։

Նախարարը բացատրեց, որ Հայաստանում 100 մարդուն բաժին է ընկում ընդամենը 7 դատավոր (նրանք 232 են)։ Դատավորները միաժամանակ վարում են մի քանի հազար գործ։ Զեյնալյանի խոսքով` ավելի քան 15 քրեական գործեր քննելիս գործընթացն արդյունավետ չի լինում։

«Նրանց տնօրինության տակ գտնվում են 40–ից ավելի գործեր։ Օրինակ`մի դատավորի տնօրինության տակ է եղել 3547 քաղաքացիական դեպք, – ասաց Զեյնալյանը։

Նախարարը նշեց, որ դատավորն արձակուրդի գնալու իրավունք ունի, իրենք պետք է շահագրգռած լինենք, որպեսզի նա իրագործի այդ իրավունքը:

Ըստ թեմայի

Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում
Երևանում բռնել են երկու հանցագործի. ձերբակալման տեսանյութը
Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել հացադուլ հայտարարած ռեժիսորի հետ զրույցից
30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն
թեգերը:
Արտակ Զեյնալյան, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ