00:20 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում. 8-ը սեպտեմբերի 2018 թ.

Պետք է Սերժի աթոռին նստեիր, որ Սերժի նման խոսեի՞ր, ՊԵԿ-ը սաբոտաժ է անում. արձագանքներ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
326641

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը բուռն արձագանքների է արժանացել:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ նշել է՝ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:

Գրառումը ոչ միանաշանակ է ընդունվել: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Կառավարությունը որ նորմալ օրենքներ մշակի, մրցակցության հավասար պայմաններ ապահովի, խոչընդոտելու, մարդկանց հուսալքելու փոխարեն, մենք մեր համար էլ կանենք, մեր երկրի համար էլ կանենք»:

«Պետք է սերժի աթոռին նստեիր, որ սերժի նման խոսեի՞ր... Քեզ եմ բերել իշխանության,որի համար շատ զղջում եմ... Բավական է դեմագոգիայով զբաղվես ու խաբես ժողովրդին... Հեռացիր, եթե չես կարողանում կառավարել երկիրը...

Միայն տեսարաններով երկար չես ձգելու... 30 տարի այս ժողովուրդը խաբվել է, թալանվել է և դեգրադացվել...

Ամայացվել է ամբողջ քաղաքական դաշտը... Քեզ նմաներին գնել և վաճառել են.... ի՞նչ ես ուզում այս ժողովրդինց... Այսքան թալանով քանի՞ աշխատատեղ կստեղծվեր... Ժողովուրդը աշխատանք է ուզում... Հազիվ քո անգրագետ անբաների հետ լցվեցիք իշխանության մեջ... Թոշակառուն ստանում է 30000դ, իսկ քո լենան, ալենը և անկապ պատգամավորներդ, որոնց թիվն ավելացրեցիր քերթում են էս ժողովրդին...Ասում ես,սուտը,,,քցելը,, տեղ չունեն մեր երկրում...Նորից ստում ես և ,,քցում,,,ոևովհետև ինչ խոստացար աթոռին բազմելուց առաջ՝խաբեցիր...Ու՞ր են ժողովրդից թալանած միլիարդները...սերժն իր ո՞ր վաստակի համար է 1մլն.թոշակ ստանում...». գրված մյուս մեկնաբանության մեջ:

«Պարոն վարչապետ Էջմիածնի ՊԵԿ-ը սաբոտաժա անում, Էջմիածնի խանութները ՀԴՄ կտրոն չեն տալիս, իսկ շատերը անգամ ՀԴՄ սարք չունեն, հարկայինը ոչ ստուգումա ոչ էլ տուգանում, ժող ջան լայքեք վարչապետը իմանա»,- բողոքում է մյուս մեկնաբանության հեղինակը:

Առկա են նաև բազմաթիվ գրառումներ, որոնց հեղինակները սատարում են ՀՀ վարչապետին:

«Միանշանակ. առողջ գործունակություն և ակտիվություն, չի կարելի պետությունից միայն ու միայն պահանջել, պետք է սեփականը ստեղծել և հետո նոր միայն ակնկալել աջակցություն»,- գրել է օգտատերերից մեկը:

Մեկ այլ օգտատեր բարի լույս և լավ օր է մաղթել ՀՀ վարչապետին ու հավելել. «Ճիշտ եք, ամենքս պիտի սկսենք մեզնից, հետո նոր պահանջենք։ Դուք մեզ համար շատ բան եք արել և շարունակում եք անել, մենք շատ շնորհակալ ենք ու գնահատում ենք»։ 

Իսկ քաղաքացիներից մեկն էլ ընդգծել է. «Կառավարությունը մի շատ մեծ բան արդեն արելա հանձինս նրա,որ կաշառակերություն ու կոռուպցիա չկա։
Համենայն դեպս ես էտպես գիտեմ»։ 

Ըստ թեմայի

«Գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը». Շարմազանովը դիմում է Փաշինյանին
Բիզնեսը երաշխիք կունենա, իսկ «իշխանական տանիք»` ոչ. Փաշինյանը ներկայացրեց նոր մոտեցումը
«Ամեն կողմ ինչ–որ բան ստանում է, ինչ–որ բան` կորցնում». ՀԱՊԿ-ում հանգուցալուծում կա՞
«Պետք է այնպես անել, որ բևեռացումներ չառաջացնենք». վարչապետն ընդունել է կաթողիկոսներին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ