01:55 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ձերբակալված

«Չեն ներվելու». «դուքյանչիների» պատճառած վնասի մեծ մասը վերականգնվել է. դատախազ

© Sputnik / Сергей Венявский
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75510

Դպրոցի տնօրեններից մինչև համայնքապետեր՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև կոռուպցիոն հանցագործություն. թե ինչե՞ր են բացահայտվել Շիրակում, ներկայացնում է Sputnik Արմենիայի մարզային թղթակիցը:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում գրանցվել է կոռուպցիոն տիպի հանցագործությունների բացահայտման աճ:

Ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի` 2017 թվականին մարզում հարուցվել էր կոռուպցիոն բնույթի 43  քրեական գործ, մինչդեռ 2018 թվականին 138  քրեական գործ:

«Ընդ որում, այս հարուցված քրեական գործերի գերակշիռ մասով անձանց մեղքը հիմնավորվել է: Դատի է տրվել 9 անձ: Այս  փուլում այլ մարդկանց էլ ենք պատրասվում դատի տալ  և  մեղադրանքներ  առաջադրել: Այս  ցուցանիշը  ես կապում եմ ինչպես Շիրակի մարզի դատախազների, այնպես էլ ԱԱԾ և  ՀՀ ոստիկանության մարզային կառույցների աշխատակիցների մեծածավալ աշխատանքների հետ», - Sputnik Արմենիային նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ի դեպ, 2018 թվականին մարզում հարուցված քրեական գործերով տարբեր պաշտոնյաների կողմից պետությանը պատճառվել է շուրջ 48 միլիոն 600 հազար դրամ,  գումարի մեծ մասը ՝ 46 միլիոն 700 հազար  դրամը վերականգնվել է։

«Բացի այդ, Շիրակի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար լայնածավալ ուսումնասիրություն է կատարել՝ շուրջ 224 ուսումնասիրություն, ընդ որում 187-ը կատարվել է մարզի դատախազության նախաձեռնությամբ։ Եվ այս ուսումնասիրությունների արդյունքում առանձին վերականգնվել է 66 միլիոն դրամի չափով վնաս։ 2017 թվականին վերականգնվել էր 27 միլիոն դրամ», -նշեց Կարեն Գաբրիելյանը։

Прокурор Ширакской области Карен Габриелян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Կարեն Գաբրիելյան. Շիրակի մարզի դատախազ

Չարաշահումներ արձանագրվել են հիմնականում համայնքապետարաններում ու  դպրոցներում, սակայն դրանք  մեծ գումարներ չեն՝ հիմնականում  հափշտակությունը 2-3 մլն դրամ գումարի շրջանակներում է: 

Նշենք, որ  պաշտոնական դիրքի  չարաշահման պատճառով, Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ պաշտոնից ազատվել է  Գյումրու թիվ 40  դպրոցի տնօրենը, միջնորդություն է ներկայացվել նաև այլ դպրոցների տնօրենների՝ կարգապահական պատասխանատվության  ենթարկելու, իսկ վերջերս նոր միջնորդագիր է դատախազի կողմից ներկայացվել Շիրակի մարզպետին՝ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին պաշտոնանկ անելու վերաբերյալ, որը  հանցագործ արարքի մեջ է ներքաշել նաև դպրոցի 25 աշխատակիցներին։ «Քրեական գործի քննության ընթացքում տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իր մեղքը, զղջացել է ու վերականգնել պետությանը պատճառած վնասը։ Նույն բովանդակությամբ ցուցմունքներ տվեցին նաև ուսուցիչները և փոխտնօրենը։ Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործի վարույթը կարճել ոչ արդարացնող հիմքով։ Այսինքն, մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել այն պատճառաբանությամբ, որ այս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելն աննպատակահարմար էր, ո՞նց եք պատկերացնում մի դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տանք»։

Չարաշահումների մասով քննվող քրեական գործերը մեկը կամ երկուսը  չեն՝ բազմաթիվ են։

«Չեն ներվելու նշված անձինք։ Դպրոցի, տնօրենները, այլ հիմնարկների ղեկավարներն իրենց հիմնարկները սարքել են, այսպես ասած, իրենց դուքյանը, կներեք բառիս համար, դարձել են իրենք տնտեսվարող սուբյեկտներ։ Ո՛չ, չեն ներվելու»։

Տարբեր ոլորտներում ուսումնասիրությունները շարունակվում են. մարզի դատախազը  հույս  է հայտնում, որ առաջիկայում էլ կլինեն նոր  բացահայտումներ:

Ըստ թեմայի

Սուրեն Պապիկյանը Շիրակի նոր մարզպետին ներկայացրեց մարզի` լուծում չգտած խնդիրները
Տղամարդն իր աղջկա հետ փորձել է մտնել ՀՀ կառավարության շենք և ինքնահրկիզվել
Հայրենիքի պաշտպանի օրը՝ հայրենիքից հեռու. ՌԴ զինվորականները նշեցին տոնը. լուսանկարներ
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն, Գյումրի

Գլխավոր թեմաներ