00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկի յուղոտ համը. ինչու Հայաստանի խանութներն «էն» պանիրը չեն վաճառում

© Sputnik / Asatur YesayantsАрмянский сыр
Армянский сыр  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկային օրենսդրությունը մտածվել էր, թեթևացնելու համար գյուղացիների կյանքը։ Սակայն արդյունքում տուժում են և՛ արտադրությունը, և՛ առևտուրը, և՛ գյուղացիները։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik, Արամ Գարեգինյան. Աշխարհում վերջին տարիներին սովորել են պանիր պատրաստել կաթի փոշուց և բուսայուղից։

Միքայելյանների ընտանիքը պանրի նոր տեսակներ է մշակում Գեղարքունիքի մարզում - Sputnik Արմենիա
Կոնյակի ավանդույթներն ու գինու բույրը Գավառ են կանչում եվրոպացի պանրագործներին. տեսանյութ

Այս «նորամուծությունը» բոլորս համով ենք զգում։ Ինչո՞ւ են այն մեզ հրամցնում։

Ո՞ր է պատճառը. հարկայինի հետ հաշվարկները։ Փոշին և կաթնային յուղի փոխարինիչը պանրագործները գործարարներից են գնում։ Իսկ բնական կաթը` գյուղացուց (տոհմաբուծական տնտեսություններ Հայաստանում չկան)։ Գործարարներին կարելի է ԱԱՀ–ով վճարել։ Իսկ գյուղացու պարագայում դա չի կարելի։ Ժամանակին գյուղացիներին ազատեցին ԱԱՀ–ից, նրանց կյանքը թեթևացնելու համար։ Սակայն օրենքում չլուծված հարցեր կան, որոնք կարող են հարված հասցնել գյուղացիներին։ Վտանգ կա, որ այս գարնանը նրանք կաթի դիմաց քիչ գումար կաշխատեն։

Սակայն այս համեղ պատմության մեջ փոքր–ինչ «դժվարամարս» խնդիր է մնացել։ Հում կաթը ազատված է ԱԱՀ–ից։  Իսկ մթերքները (պաստերացված կաթը, կաթնաշոռը, պանիրը և այլն)` ոչ։ Դրանք ամբողջությամբ հարկվում են, այդ թվում այն կաթի համար, որը պարունակում են։

Իսկ ինչ է ԱԱՀ–ն։ Դա այն հարկն է, որը մենք վճարում ենք ապրանքի մեջ մտցրած հավելագնի դիմաց։ Խանութը, որը (օրինակ) հաց է վաճառել, ԱԱՀ է վճարում բոլորի համար. և՛ փռի, և՛ ալրաղացի։ Սակայն հետո խանութը նրանցից հետվերադարձ է ստանում։ Երեխաների լեզվով ասած՝ «նրան գնդակ են տալիս, իսկ նա գլխի վրայով այն հետ է տալիս» շղթայով։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում

Սակայն ահա շղթան հասավ կաթի գործարանին։ Նա ստանում է «գնդակը», իսկ այն փոխանցելու մարդ չունի։ Չէ՞ որ գյուղացին ԱԱՀ չի վճարում։ Պանրագործը մնում է «գնդակը» ձեռքին և ստիպված է ԱԱՀ վճարել և՛ իր համար, և՛ գյուղացու։

Այդ հարցը հերթական անգամ արտադրողներն ու չինովնիկները քննարկել են «Ռազմավարական զարգացման գործակալության» աջակցմամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմակերպած սեմինարի ժամանակ։

«Ինչ է ԱԱՀ–ն։ Ավելացրած արժեքի հարկ։ Այդ դեպքում թույլ տվեք մեզ վճարել մեր ավելացրած արժեքի հարկը։ Իսկ դուք ստիպում եք մեզ վճարել մյուսների համար», – հայտարարել են արտադրող–կաթնավաճառները։

Թեև հարցը միայն նրանց չի վերաբերվում, այլև բոլոր նրանց, ովքեր աշխատում են «հայկական հողի բարիքներով». նրանց, ովքեր տոմատի մածուկ, սմբուկի խավիար, կոմպոտ կամ հյութեր են արտադրում։ Եվ եթե գինու և կոնյակի հարցում խնդիրն այդքան էլ սուր չէ (բարձր մարժայի պատճառով), ապա «սթափ» մթերքների պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։

Cыродел Маринэ Микаэлян - Sputnik Արմենիա
Արմեզան դարձած պարմեզանը, կամ Միքայելյանների ստեղծած «ոգելից պանիրների արքայությունը»

ԱԱՀ–ի փոխհաշվարկն ավելի հեշտ է կատարել «գրեթե բնական» պանրի դեպքում, քան բնական։ Դա ավելի քիչ գլխացավանք է պատճառում և՛ արտադրողներին, և՛ խանութներին։ Այսինքն, թվում էր թե, ուզում էին հեշտացնել գյուղացիների կյանքը, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կարող է անպետք դառնալ։ Համենայնդեպս, անցած տարին կաթնային էր (տեղումները նորմայի սահմանում էին, անասունների  կերի համար բավականաչափ խոտ էր աճել)։ Թվում է թե լավ է, սակայն այդ կաթից պատրաստված պանիրն այդպես էլ չի վաճառվում։ Համենայն դեպս, դրանից բողոքում են տեղական արտադրողները։

Այդ պատճառով էլ նրանք ուզում են իջեցնել կաթի գնման գինը։ Ձմռանը դա դեռ չի զգացվում։

Իսկ գարնանը ֆերմաներում կաթն ավելի շատ կլինի։ Սակայն անհասկանալի է, թե դրանից ով կշահի։ Չէ՞ որ խանութների համար ավելի շահավետ է դառնում գնել կաթի փոշուց պատրաստված պանիրը (ինչից էլ սկսել էինք մեր հոդվածը)։

Իսկ այս խառնաշփոթի մեջ սպառողը չի կարող ընտրել, թե որ պանիրն է բնական, որը «լիովին բնական»։ Գրեթե բոլոր գնապիտակները պնդում են. «որ սրանից բնական լինել չի կարող»։

Միևնույն ժամանակ, հունվարի 16-ից Եվրասիական միությունում ուժի մեջ են մտել կաթնամթերքի մակնշման նոր կանոնները։ Այժմ այդ արտադրանքի վրա պետք է նշել ոչ միայն այն, թե այդ մթերքը պատրաստված է կաթից, թե կաթի փոշուց, այլև այն, թե արդյոք արտադրանքի մեջ կան կաթնային ճարպի և տրանսճարպերի փոխարինիչներ (այդ մասին ավելի մանրամասն այստեղ)։

Грузинский Шотис пури - Sputnik Արմենիա
«Սուլուգունիով ավելի լավ կլիներ...»․ ի՞նչ են «կորցրել» վրացիները Հայաստանում

Սակայն տեղական արտադրողները դիմել են կառավարություն, խնդրելով, որ Հայաստանի համար այդ փոփոխությունները դեռ կես տարի էլ չգործեն։ Նրանց խոսքով` նրանք դեռ մեծ քանակի ապրանք ունեն, որոնք հին փաթեթավորմամբ են և դա դեռ պետք է վաճառել։

Սակայն, ի՞նչ կա մտահոգվելու, եթե փաթեթավորման վրա ամեն ինչ ճիշտ է գրված։

Գնորդները մոլորության մեջ են։ Գործարարները չեն ցանկանում վճարել ուրիշների հարկերը։ Իսկ իշխանությունները այն չեղարկել չեն ուզում։ Կամ, ավելի շուտ, չեն կարող։ Բյուջեի վրա դա թանկ կնստի։ Այդ դեպքում ինչ անե՞լ։

Մինչև 2018 թվականի ապրիլ–մայիս ամիսները սուպերմարկետները լուծեցին այդ խնդիրը` կեղծ մասնավոր ձեռնարկատերերի միջոցով այդ ապրանքները վաճառելով։ Իշխանափոխությունից հետո, ՊԵԿ–ը ստուգումներ անցկացրեց սուպերմարկետներում և ստիպեց նրանց օրինական դաշտում առևտուր անել։  Հարկերն ավելի «բնական» դարձան (ինչը իհարկե շատ կարևոր է)։ Սակայն պանիրը...

Լրահոս
0