07:03 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Տիգրան Քեոսայան

«Եկեք կանգ առնենք ու մտածենք». Քեոսայանը շոշափել է ՌԴ-ից ՀՀ եկող աջակցության թեման

© Sputnik / Максим Блинов
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
664866

Կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Տիգրան Քեոսայանը` Հայաստանը, Ռուսաստանի հետ մեկտեղ իր հայրենիքն է համարում։ Գոնե այդ պատճառով նա չի կարող անտարբեր լինել այստեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, իսկ վերջին շրջանում մտահոգությունն այդ ավելանում է։ Մտահոգությունը կապված է երկու երկրների հարաբերությունների պատմությունը վերաշարադրելու, փոխելու, անպետք և չհիմնավորված շեշտադրումներ անելու փորձերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի –Sputnik. Նրանք, ովքեր Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրվող օգնության հետ կապված «օգնություն»  բառը չակերտների մեջ են վերցնում, ամենայն հավանականությամբ, պարզապես տեղյակ չեն բուն թեմայից։ Սակայն դա ուղղելի է, ավելի վատ է, երբ դա հատուկ է արվում` փոխելու համար բազմադարյա բարեկամության հարաբերությունների վեկտորը։ Որևէ լավ բան դրանից դուրս չի գա, կարծում է Տիգրան Քեոսայանը։ Այս մասին գրառումը ռեժիսոր ու հասարակական գործիչ Քեոսայանը կատարել է իր տելեգրամ ալիքում։

Ստորև բերում ենք Տիգրան Քեոսայանի հրապարակումը։

«Չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից են հայտնվել մարդիկ, որոնք «օգնություն» բառը չակերտների մեջ են առնում, խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության մասին։ Դրանում հեգնական վերաբերմունք կա, ցանկություն ցույց տալու, որ այդ օգնությունն իբրև թե Հայաստանի վրա շատ թանկ է նստում, այնպես, որ դա արդեն օգնություն էլ չէ։

Այն մարդիկ, որոնք այդպես են գրում և այդպես են մտածում, հավանաբար, շատ երիտասարդ են կամ քիչ են շփվել ծնողների հետ, կամ, գուցե, նրանց ծնողներն էլ չեն ապրել 1990-ականների Հայաստանում։ Քանզի, նրանք, ովքեր ապրել են այդ տարիներին Հայաստանում, կզարմանան չակերտներում գրված «օգնություն» բառից` Ռուսաստանի համատեքստում։ Քանի որ, օրինակ, առանց վերևից որևէ հրամանի նրանք` այդ մարդիկ, Հայաստանի և Արցախի հերոս են դարձրել այն ժամանակվա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին. սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին Գրաչովին Երևանում ինքնաթիռից բառի բուն իմաստով ձեռքերի վրա դուրս բերում, այնքան մեծ էր հարգանքը և ուժեղ երախտագիտությունը։

Ահա այդ մարդիկ կզարմանային չակերտների համար։

Եվ մեկ անգամ խոսենք նոյեմբերին կայացած պատանի հեղափոխականների միջազգային հավաքի մասին։ Ինձ ասում են, որ դա դեռ նոյեմբերին է տեղի ունեցել, դա ինչ–որ կազմակերպության մասնավոր նախաձեռնություն է... Ժողովուրդ, բայց չէ՞ որ դա եղել է։ Թող որ նոյեմբերին, կամ թեկուզ հոկտեմբերին, կամ մայիսին, դրանից միևնույնն է չի փոխվում այն, ինչի մասին այնտեղ խոսվում էր։  Չէ՞ որ ի վերջո կան լայվեր, դրանք կան շնորհիվ Russia Today–ի լրագրողների։ Եվ այդ լայվերում, ակնհայտ է, որ պատմում են ինչպես պայքարել իշխանության դեմ, մասնավորապես, Ռուսաստանում։ Եվ դա ինձ, որպես ռուսաստանցի ահավոր դուր չի գալիս։

Ինչ վերաբերում է բացարձակ երեխայական բողոքներին կապված նրա հետ, թե ինչու Ռուսաստանը չի ճանաչում Արցախը, այստեղ մնում է միայն թոթվել ուսերը։ Չէ՞ որ հիշեցնելու իմաստ չկա, իրականում, որ Հայաստանն ինքը Արցախը պաշտոնապես չի ճանաչել, և ոչ թե պարզապես մոռացել է դա անել, այլ դրա համար պատճառներ կան։

Սակայն ես անկասկած կհամաձայնեի իմ այս դիրքորոշման քննադատների հետ և «սարի» պես կկանգնեի նրա համար, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը, եթե.

–       Հայաստանը 28 տարվա ընթացքում տասնյակ, կամ նույնիսկ հարյուր հազարավոր ռուսաստանցու աշխատատեղերով ապահովեր։ Եվ ռուսաստանցիները տեղափոխեին իրենց ընտանիքները, և շատերը լուրջ գումարներ վաստակեին, ոմանք նույնիսկ շատ լուրջ, ռուսաստանցիներից ոմանք էլ ընդհանրապես միլիարդատերեր դառնային։

–       Եթե Հայաստանում ռուսաստանցիների աշխատած գումարների մեծ մասը բոլոր այս 28 տարիների ընթացքում ուղղվեին շրջափակման մեջ արնաքամ եղած Ռուսաստան և շոշափելիորեն օգնեին նրան, բառի բուն իմաստով, ողջ մնալ։

–       Եթե այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հանդես գար Ռուսաստանի ամբողջականության երաշխիք, իր ռազմակայանը տեղակայեր Սմոլենսկի մերձակայքում, որպեսզի ո՛չ լեհերը, որ՛ մերձբալթյան ժողովուրդները, որպեսզի որևէ մեկի մտքով նույնիսկ չանցներ բզկտել Ռուսաստանը։

–       Եթե Հայաստանը Ռուսաստանին գազ վաճառեր, մեծ զեղչերով և 28 տարի անդադար մատակարարեր այն։

Ահա այսպես։

Իսկ եթե լուրջ, բոլորը պետք է կանգ առնեն և մտածեն, թե ինչու ենք մենք սովորել մտածել, որ Հայաստանին որևէ մեկը պարտք է։ Որտեղի՞ց է ուղեղներում ծնվում այդ արտահայտությունը. «Մեզ պարտք են»։

Սակայն սա քաղաքական հարց չէ։ 1985 թվականին ես երդում եմ տվել մի պետության, որին շատերն արդեն չեն հիշում կամ չեն ցանկանում հիշել, իսկ նրանք, ովքեր «օգնություն» բառը չակերտներում են գրում, ընդհանրապես նրա մասին ոչինչ չգիտեն։ Ցավոք։ Այն ժամանակ` 90 թվականին ինձ հարցրեցին. ի՞նչպես եմ վերաբերվում միասնությանը։ Եվ ես այդ հարցին դրական պատասխանեցի։ Իսկ 1991-ին երեք մարդ բացառապես անձնական շահեր հետապնդելով վերցրեցին և քանդեցին այդ երկիրը։

Ես հիմա խոսում եմ այն մասին, որ այդ քաոսի, հորինված, երբեմն էլ իրական խառնաշփոթի, վիրավորանքների արանքում վերցնել ու վրան գիծ քաշել, քանդել այն բարեկամությունը, որը բազմադարյա է, շատ հեշտ է։  Պարզապես այն պատճառով, որ ինչ–որ մեկին ինչ–որ բան է թվացել։

Եկեք կանգ առնենք և մտածենք, իսկ ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ այդ դեպքում։ Համոզված եմ, որ Հայաստանի հետ առանց Ռուսաստանի որևէ լավ բան լինել չի կարող։

Նաև. միշտ համարել եմ, որ հպարտության հետ մեկտեղ սարսափելի մեղքերի շարքում պարտադիր պետք է լինի նաև ուրացումը։

Ըստ թեմայի

ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն
ՀԱՊԿ–ում գլխավոր քարտուղարի հետ կապված տարաձայնությունների պատճառով վակուում չկա. Պեսկով
Ռուսական բիզնեսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. պատգամավոր
Անօթևան հերոսը. կրակից երեք երեխաների փրկած բազմազավակ հային փողոց են վռնդում
Հայաստանի այս քայլը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով
Արարատ Միրզոյանը կհանդիպի Վալենտինա Մատվիենկոյի հետ
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Հայաստան, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ