16:55 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Քրեստինա Խաչատուրյան

Խաչատուրյան քույրերից մեկը զրկվել է բնակարանից. դատարանը բավարարել է տատիկի հայցը

© Sputnik / Евгения Новоженина
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (75)
158 0 0

Մոսկվայի դատարանը բավարարել է Միխայիլ Խաչատուրյանի մոր հայցը, որի սպանության մեջ մեղադրվում են նրա աղջիկները։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մոսկվայի Բուտիրյան դատարանը տնից դուրս է արել Խաչատուրյան քույրերից ավագին` Քրեստինային։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Տատյանա Իսաևային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիդիա Խաչատուրյանը` Միխայիլ Խաչատուրյանի մայրը, որի սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը, որոշել է բնակարանից դուրս անել նրանցից մեկին։ Խոսքը ավագ թոռի` Քրեստինայի մասին է։ Նշվում է, որ կինը հայց է ներկայացրել դատարան։ Մինչ այդ դատարանի որոշմամբ նա պաշտոնապես դուրս է գրել բնակարանից Միխայիլի նախկին կնոջը` Աուրելիային և նրանց որդի Սերգեյին։

Այսպիսով, դատարանը բավարարել է Խաչատուրյանի մոր հայցը, որին պատկանում է բնակարանը։

«Դատարանը բավարարել է հայցի պահանջները», – ասել է մամուլի քարտուղարը։

Քրեստինայի փաստաբանը` Ալեքսեյ Լիպցերը, նշել է, որ բնակարանը սպանվածի մոր սեփականությունն է, և նա իրավունք ունի այնտեղից դուրս հանել ում ցանկանա։

թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (75)

Ըստ թեմայի

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Ռուսաստանի մանկական ՄԻՊ–ը պաշտպանում է Խաչատուրյան հայրասպան քույրերին
Դատարանին խնդրել են երկարացնել Խաչատուրյան քույրերի համար սահմանված սահմանափակումները
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ