12:46 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Արայիկ Հարությունյան

Երբ ու որքան կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը. նախարարը խոստանում է

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձերը 50 տոկոսով կբարձրանան։ Նախարարությունում նոր համակարգ են ներդնելու։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան այս տարվա սեպտեմբերից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ հարցն օրակարգում է ու առաջնային խնդիրներից է։ Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձրացմանը։ Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը»,- ասաց նախարարը։

Բայց թե ինչ չափով են բարձրանալու աշխատավարձերը,Արայիկ Հարությունյանի խոսքով, դեռ հստակեցվում է։ Հստակ է միայն, որ բարձրացումները կիրականացվեն նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին:

«Գիտեք նաև, որ մենք իրականացնում ենք ուսուցիչ նախագիծը, որը սեպտեմբերից կլինի։ Ուսուցիչների վերապատրաստման մի համակարգ ենք դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Ի դեպ, նշենք, որ ուսուցիչների աշխատավարձերը վերջին անգամ պետականորեն բարձրացվել են ավելի քան 10 տարի առաջ` 2007թ–ին։

Ըստ թեմայի

Անակնկալ այց դպրոց և մանկապարտեզ. ի՞նչ է պարզել ԿԳ նախարարի պաշտոնակատարը
Ռուսաց լեզվի ուսուցիչները կկարողանան վերապատրաստվել ՌԴ բուհերում. հանդիպում ԿԳՆ-ում
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ