07:00 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Կիբեռսպորտ

Հայերը կիբեռսպորտում, կամ վիրտուալ դաժանությունը` գումար վաստակելու իրական միջոց

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3210

Չինաստանը կիբեռսպորտը ներառում է մասնագիտությունների ցանկում, Epic Games պարբերականը 30 միլիոն դոլար է տրամադրել Fortnite խաղի աշխարհի առաջնության գավաթի մրցանակային հիմնադրամի համար, բրիտանացի գիտնականները հերքում են կապը տեսախաղերի և պատանեկան դաժանության միջև. հակիրճ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել կիբեռսպորտի աշխարհում փետրվարին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Գեորգի Մուրադյան. Թեև փետրվարը տեսախաղերի ոլորտում ամենապասիվ ամիսներից է համարվում, 2019 թվականին այն զարմանալիորեն բուռն էր։ Sputnik Արմենիան հավաքել է կիբեռսպորտի աշխարհի փետրվարյան ամենահետաքրքիր նորությունները։

Ամսվա կարևորագույն իրադարձություններից մեկը կապված է Լոնդոնի թագավորական ընկերության ուսումնասիրության հետ։ Գիտնականները կապ չեն հայտնաբերել պատանիների դաժան խաղերի հանդեպ ունեցած հետաքրքրության ու իրական կյանքում ասոցացվող պահվածքի հետ։ Անցյալ չորեքշաբթի հրապարակված հոդվածում նշվում է, որ հետազոտությանը մասնակցել են 14-15  տարեկան մոտ 1000 պատանիներ, որոնք կանոնավոր տեսախաղեր են խաղում։

Մի ամսվա մոնիթորինգի տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ դաժան տեսախաղերին տրամադրած ժամանակի ու իրական աշխարհում դրսևորած ագրեսիայի միջև ոչ մի կապ չկա։

Նշենք, որ խոսքը հարյուրավոր հետազոտություններից միայն մեկի մասին է, այնպես որ համարձակվենք ենթադրել, որ գիտնականները դեռ երկար են վիճելու այդ թեմայի շուրջ։

Շարունակելով թեման` մի միջադեպ պատմենք, որը կապված է Grand Theft Auto խաղերի սերիայի հետ, դրանք ավանդաբար գրեթե ամենադաժանն են համարվում։

Այդ խաղում գեյմերին առաջարկում են հայտնվել հանցագործի մարմնում ու հասնել հորինված մեգապոլիսների հանցագործության Օլիմպոս։

Rockstar Games պարբերականը, որը զբաղվում է սերիայի մշակմամբ, բազմիցս մասնակցել է դատավարություններին` ծնողների հայցերի պատճառով, որոնք կարծում են, որ հենց այդ խաղն է նրանց երեխաներին խելոք բալիկներից ագրեսիվ հրեշների վերածել։

Սակայն այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ է, հայցվորի դերում խաղի ներկայացուցիչներն են։ Ամսվա սկզբին ընկերությունը դատի է տվել գեյմեր Ջոնի Պերեզին,  որը ծրագրային ապահովում է հորինել, ինչը թույլ է տալիս խաղացողին կանոնները շրջանցելով իսկապես աննախադեպ առավելություններ ստանալ այլ խաղացողների նկատմամբ։

Համացանցում հավելվածը վաճառվում էր 30 դոլարով, իսկ դրա օգտատերերին խաղի ներսում անվերջ արժույթ էին տալիս, որով նրանք կարող էին գնել զենք, մեքենաներ ու անշարժ գույք։ Մշակողների խոսքով` դա խախտում է խաղի հավասարակշռությունն ու խանգարում առողջ մրցակցությանը։

Դատարանի որոշմամբ` Պերեզը պետք է մշակողներին 150 հազար դոլար վճարի` հեղինակային իրավունքները խախտելու համար։ Եվս 60 հազար դոլար պատասխանողը պետք է վճարի` դատական ծախսերը մարելու համար։

Քանի դեռ ԱՄՆ–ում զբաղվում էին ազատ մրցակցության հարցերով, օվկիանոսի այն կողմում` Չինաստանի Մակաո վարչական շրջանում, ավարտվեց Dota 2 «MDL Macau 2019» մրցաշարը։ Այստեղ խոշոր խախտումներ չեղան։ Պետք է նշել, որ մրցաշարերի մասնակիցները շատ զգայուն են վերաբերվում նման բաներին. Դոտայի մրցումների ընթացքում սուտը կարելի է համեմատել թեթև աթլետիակյում դոփինգի օգտագործման հետ։

Սակայն այս նորությունն այլ բանով է հետաքրքիր. կանադահայ Արթուր «Arteezy» Բաբաևի (Բաբայան) թիմը մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել ու 60 հազար դոլար մրցանակ ստացել։ Երրորդ տեղը զբաղեցրել է Virtus.pro ռուսական թիմը, որի կազմում խաղում է Վլադիմիր Նիկողոսյանը։

Virtus.pro–ի մարզիչ Դմիտրի Ուսովն իր սաների արդյունքն «ընդունելի» է համարել` նշելով, որ երկու թիմերի համար դա լավ մարզում է DreamLeague Season 11 երրորդ մեծ մրցակից առաջ։ Այն անցկացվելու է Շվեդիայի մայրաքաղաքում մարտին։ DreamLeague Season 11 մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն դոլար է կազմում։ Երկու թիմերն էլ մրցաշարի ֆավորիտներ են համարվում։

Խոսելով կիբեռսպորտի մրցանակային հիմնադրամների մասին` չի կարելի չհիշատակել Epic Games պարբերականը։ Անցած ուրբաթ այն հայտնել էր` ինչպես են բաշխվելու կիբեռսպորտի պատմության մեջ Fortnite ամենամեծ մրցանակային մրցումները։

Մշակողների խոսքով` միլիոնանոց մրցանակային հիմնադրամով փոքր մրցաշարերն անցկացվելու են ամեն տարի, ընդհուպ մինչև հուլիսը։ Արդեն հուլիսին Նյու Յորքում տեղի կունենա Աշխարհի գավաթը։ Հաշվարկը հետևյալն է. գլխավոր միջոցառման յուրաքանչյուր մասնակից ստանալու է առնվազն 50 հազար դոլար, իսկ հաղթողը` 3 միլիոն։ Սակայն Աշխարհի գավաթից հետո էլ պարբերականը մտադիր է մինչև տարվա վերջ շաբաթական մեկ միլիոն դոլար խաղարկել։

Այդ ֆոնին Չինաստանում, 2018 թվականին տեսախաղերի վրա սահմանափակումներ դնելու մի քանի փորձերից հետո, որոշվել է կիբեռսպորտը ներառել 2019 թվականին ՉԺԴ–ում հայտնվելիք մասնագիտությունների շարքում։ Մասնագիտական ունակությունները ստուգող մարմինը, որը զբաղվում է որակավորման թեստերով ու տեխնիկական խորհուրդներ է տալիս աշխատանքի տեղավորվելու վերաբերյալ,  ներառել է կիբեռմարզիկներին այն մասնագիտությունների ցանկում, որոնք զբաղվում են արհեստական բանականության, իրերի համացանցի ու մեծ տվյալների վերլուծությամբ։

թեգերը:
Աշխարհ

Գլխավոր թեմաներ