00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ընկերությունն ու միրգը ուրիշ համ ունեն. արտասահմանում ապրող հայերը` կարոտի մասին

© Sputnik / Алексей ФилипповВестминстерский дворец, Лондон
Вестминстерский дворец, Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավունքների պաշտպանվածություն, բարձր աշխատավարձ, փայլուն հեռանկարներ․․․ Բարիքների ոչ լրիվ ցուցակը, որից օգտվում են մեր հայրենակիցները քաղաքակիրթ երկրներում՝ լինելով լավ մասնագետներ։ Բայց, չնայած դրան, հայրենիքի կարոտը նրանց հանգիստ չի տալիս։ Sputnik Արմենինա պարզել է, թե հայ երիտասարդներն արտասահմանում ինչն են ամենաշատը կարոտում։

Լիլիթ  Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանում արտագաղթի մի քանի ալիք է եղել։ Օրինակ` մութ ու ցուրտ 90-ականներին երկրի բնակիչները հայրենիքը լքում էին կյանքի տարրական պայմանների բացակայության պատճառով։ Որպես կանոն՝ մեր հայրենակիցները եվրոպական երկրներ և ԱՄՆ էին մեկնում փախստականի կարգավիճակում։

Դրանից հետո շատ բան է փոխվել։ Այսօր ավելի շատ երիտասարդներ են աշխատանքի հրավեր ստանում զարգացած երկրներից, ինչպես նաև մեկնում են այնտեղ սովորելու և մնում անորոշ ժամանակով։ Չնայած բազմաթիվ բարիքներին, որոնցով երիտասարդ մասնագետները շրջապատված են օտարության մեջ, նրանցից շատերն ամեն ինչ անում են, որ հնարավորինս հաճախ գան տուն։

8 Марта на улицах Ереванa - Sputnik Արմենիա
Սեր հայկական ձևով, կամ ինչպես նվաճել աղջկա սիրտը և ողջ մնալ

Այդ մարդկանց հետ մտերմիկ շփումից հետո ակնհայտ է դառնում, որ նրանց միավորում է հա՛մ կարոտը, հա՛մ բնակության վայրի ընտրությունը։

Գևորգը ծրագրավորող է, ծնվել է Երևանում, բայց հիմա Լոնդոնում է, տեղափոխվել է մոտ 6 տարի առաջ՝ խոշոր ՏՏ ընկերության հրավերով։ Ամուսնացած չէ, բայց ապրում է մի ամերիկուհու հետ։ Ասում է, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում պակասում են մտերիմների ջերմությունն ու տնական ուտելիքը։

- Ես ծնվել եմ մեծ ընտանիքում, ամենակրտսերն եմ եղել և սովոր եմ եղել շրջապատված լինել շատ մարդկանցով։ Տատիկս ինձ շատ է երես տվել և պատրաստել իմ սիրելի ճաշատեսակները, բավական էր միայն ակնարկել դրանց մասին։ Լոնդոնում, իհարկե, նման բան չկա։

Գևորգը խոստովանում է, որ ֆասթ ֆուդն արդեն հոգնեցրել է և ինքն իրեն ծաղրում է․ «Պետք էր հանդիպել հայաստանցի աղջկա հետ, այլ ոչ թե մեկի հետ, որ Նահանգներից է»։

Երիտասարդը նշում է, որ մառախլապատ Լոնդոնում երևանյան ընկերների հետ աշխույժ շփման կարիքն է զգում։

Вирус-вымогатель атаковал IT-системы компаний в разных странах - Sputnik Արմենիա
Կիբեռվրեժ. ինչպե՞ս նախկին գործատուից վրեժ լուծել և ջրից չոր դուրս գալ

- Բանն այն չէ, որ մարդիկ այստեղ շփվել չգիտեն, ոչ, դա միֆ է, ուղղակի ընկերներս մնացել են Հայաստանում։ Իհարկե, ծանոթների որոշակի շրջանակ կա, բայց դա այն չէ։ Հենց այդ պատճառով երբեմն մտածում եմ վերադառնալու մասին, չէ որ այդ ամենը շատ կարևոր է, բայց դեռ մինչև վերջ որոշում չեմ կայացրել։

Հայրենիք վերադառնալու մտքից հետ է պահում իր կայուն վիճակը։

- Միացյալ թագավորությունում իմ իրավունքները պաշտպանված են, ես լավ եմ վաստակում և կարող եմ ճանապարհորդել, իսկ դա իմ գլխավոր նախասիրությունն է։ Տարեկան 7-8 երկիր եմ այցելում։ Հազիվ թե կկարողանայի ինձ բան թույլ տայի, եթե աշխատեի Հայաստանում․․․

Նրա հետ համակարծիք է նաև Մեծ Բրիտանիայում բնակվող Անին։

Съемки нового развлекательного шоу телеканала Пятница в Гюмри - Sputnik Արմենիա
Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

- Սահմաններն այստեղ բաց են։ Բոլոր այն երկրները, որոնք Հայաստանից այցելելն անիրականանալի երազանք էր թվում, հիմա քո «ափի մեջ են»։ Եվ տոմսերն ավելի մատչելի են՝ էլ չասած թեժ տուրերի մասին, երբ եվրոպական երկիր մեկնելու ավիատոմսի արժեքը երբեմն կարող է նվազել մինչև 5 ֆունտ (3,245 դրամ)։

Մոտ երեք տարի առաջ Անին ամուսնացել է մի հայի հետ, որն ապրում է Մանչեսթերում և տեղափոխվել է ամուսնու մոտ։ Անին բավական արագ է աշխատանք գտել, իսկ հետո ընդունվել է քոլեջ՝ երկրորդ մասնագիտություն ստանալու համար։

Անգլիայի կարևորագույն առավելությունը  համարում է բրիտանացիների բարեկրթությունը, մասնավորապես, միմյանց նկատմամբ հարգանքը, ինչպես նաև սոցիալական ապահովվածությունը և սեփական գաղափարներն իրագործելու հնարավորությունը։

Самый пожилой практикующий парикмахер в Армении Ханик (Ханаев) Аристакесян - Sputnik Արմենիա
85-ամյա վարսավիրը և ծեր վարսավիրանոցը. ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը

- Այստեղ դու նպատակ ես դնում, աշխատում և հասնում դրան։ Հայաստանում դու կարող ես տարիներով աշխատել, բայց մնալ նույն մակարդակում, դա նման է Մանչեսթերում քամու ժամանակ առաջ գնալու փորձերին, - կատակում է նա։

- Ամենից շատ ի՞նչն ես կարոտում։

- Բոլորի նման ընտանիքիս, ընկերներիս, մտերիմներիս։ Ես լավ հարաբերություններ ունեմ գործընկերներիս ու համակուրսեցիներիս հետ, երբեմն մենք նույնիսկ միասին ինչ-որ տեղ ենք գնում։ Բայց ես նրանց ընկերներ անվանել չեմ կարող։ Երևանում ընկերությունը բոլորովին այլ էր, - խոստովանում է Անին և հավելում, որ Անգլիայում պակասում է Երևանի արևը և հայկական մրգերի ու բանջարեղենի համը։

Ի տարբերություն Անգլիայի՝ Կալիֆոռնիայում արևը շատ է, բայց 25-ամյա Անահիտը կարոտում է հայկական ուտելիքին։

Նա ապրում է Ամերիկայում մոտ 7 տարի, ժամանել է սովորելու հատուկ ծրագրով, ուսումն ավարտելուց հետո մնացել է, քանի որ աշխատանքի լավ առաջարկ է ստացել։

- Առաջին հերթին կարոտում եմ ընտանիքս իհարկե։ Ես շատ վաղ եմ հեռացել տնից։

Мишель Легран и Маша Мериль на красной дорожке Каннского международного кинофестиваля (17 мая 2017). Канны - Sputnik Արմենիա
Հայտնի հայերի սիրո պատմությունները. 5 սիրավեպ, որոնք կհուզեին անգամ Շեքսպիրին

Նա Գյումրուց է, որտեղ ապրում են նրա ծնողները, քույրը, ինչպես նաև սիրելի տատիկը և պապիկը։ Հատկանշական է, որ մյուս երկու զրուցակիցների նման Անահիտն օտարության մեջ բավական երկար ժամանակ ապրելուց հետո այդպես էլ ձեռք չի բերել մտերիմ ընկերներ և ընկերուհիներ։

- Երեք մտերիմ ընկերուհի ունեմ, որոնց հետ մանկուց եմ շփվում։ Երկուսն ապրում են Գյումրիում, մյուսն ինձ պես՝ ԱՄՆ-ում։ Բայց մենք ապրում ենք տարբեր նահանգներում և հազվադեպ ենք հանդիպում. շփվում ենք վիրտուալ տիրույթում։

Ի դեպ, Անահիտը Հայաստանի կարևորագույն առավելություններից մեկը համարում է տարածությունը։

- Մեկ օրում այնքան բան կարելի է հասցնել, ընդ որում` ոչ միայն Գյումրիում, այլ նաև Երևանում։ Այստեղ այդպես չէ, ամեն օր ես մեկ ժամ ծախսում եմ աշխատանքի հասնելու և նույնքան էլ տուն վերադառնալու համար։

Дизайнеры группы Фреш Арт Александр Сирадекян и Давид Геворков - Sputnik Արմենիա
Հայերն ամենուրեք են. նորաձևության ու գեղեցկության աշխարհը տակնուվրա արած 5 հայերը

Ինչ վերաբերում է մտերիմների հետ շփումին, ապա Անահիտը կարծում է, որ կարոտն այդքան սուր չի լինի, եթե փորձեն հաճախ այցելել հայրենիք։

- Առայժմ չեմ կարող թողնել ԱՄՆ-ն, քանի որ կան որոշակի  ծրագրեր, որոնք անհրաժեշտ է իրագործել, որպեսզի հետագայում հնարավորություն ունենամ հաճախակի այցելել ոչ միայն Հայաստան, այլ նաև այլ երկրներ։ Սա հնարավորությունների երկիր է, և այստեղ կարելի է կյանքն այնպես դասավորել, ինչպես ուզում ես։ Գրեթե համոզված եմ, որ չեմ կարող նույնն անել Հայաստանում, ամեն դեպքում հիմա։

Մինչ Հայաստանի նոր իշխանությունները փորձում են երկիրը դուրս բերել ճգնաժամից, ավելի «խելացի» պետություններն իրենց կողմն են գրավում օժտված և տաղանդավոր երիտասարդներին։ Հավանաբար նրանցից շատերին կհաջողվի պահպանել հայրենիքի հետ կապը, բայց ինչ-որ մեկի հետ կապը կկտրվի։

Լրահոս
0