00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. «հայկական կառնավալն» այս տարի մեծ շուքով կնշեն

© Sputnik / Asatur YesayantsБарекендан
Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կազմակերպիչները խոստանում են, որ Բուն Բարեկենդանն այս տարի ավելի վառ, ուրախ ու բազմամարդ է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ազգային նախշազարդերով գունագեղ դիմակներ, ավանդական երգ ու պար. այս տարի Բուն Բարեկենդանն իսկապես մեծ շուքով է նշվելու։

Զբոսաշրջիկներին թվում է, թե մարդիկ կառնավալի են դուրս եկել, ու նրանք էլ են միանում ուրախ երթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արարատյան հայրապետական թեմին կից «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանը։

Անկախ Հայաստանում Բուն Բարեկենդանը նշվելու է վեցերորդ անգամ, այս տարի` մարտի 3-ին։

«Տոնը համընկել է հանգստյան օրվա հետ, այնպես որ այս տարի ավելի ուրախ ու հետաքրքիր կլինի։ Բազում միջոցառումներ են նախատեսվում», - ասաց Զախարյանը։

Այս տարի Բարեկենդանի տոնախմբությունը կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված առավոտյան պատարագից։ Հետո տոնական երթի մասնակիցները Հանրապետության հրապարակով կքայլեն մինչև Ազատության հրապարակ։ Ըստ ավանդույթի՝ ճանապարհին կոչ կանեն անցորդներին միանալ տոնախմբությանը, որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքվի։

Ժամը 13.30-ին դիմակներով կարելի է միանալ ուրախ շքերթին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ:

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. «հայկական կառնավալն» այս տարի մեծ շուքով կնշեն  - Sputnik Արմենիա
Բարեկենդան

Երիտասարդները Երևանի կենտրոն դուրս կգան տարազներով ու դիմակներով։

«Դա շատ է գրավում զբոսաշրջիկներին, նրանք հաճույքով միանում են մեզ։ Տարեցտարի նրանց թիվն ավելանում է», - ասաց Զախարյանը։

Այս տարի տոնական միջոցառումների մասնակիցները կարող են համտեսել Բարեկենդանի գլխավոր ուտեստը՝ քաղցր բխբխիկը, նաև աղանձը։

Զախարյանի խոսքով՝ տարբեր երկրներում տարեցտարի ավելանում է Բուն Բարեկենդանի տոնակատարությանը միացող սփյուռքահայերի թիվը։

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. «հայկական կառնավալն» այս տարի մեծ շուքով կնշեն  - Sputnik Արմենիա
Բարեկենդան

Ի դեպ, տոնը նշում են Մեծ Պահքից մեկ օր առաջ, իսկ Պահքն ավարտվում է Զատիկի օրը։

Հնում Բարեկենդանի օրը յուղոտ սնունդ էին ուտում՝ ասես էներգիա հավաքելով Մեծ պահքից առաջ։ Բարեկենդանի օրն ուտում էին խաշած ձու կամ ձվով պատրաստված այլ ուտեստներ։ Համարվում էր, որ Մեծ Պահքը պետք է դիմավորել սպիտակ ձվով ու ճանապարհել ներկած ձվով։

Բուն Բարեկենդանի օրը կարելի է այն, ինչ արգելվում է պահքի օրերին, այդ պատճառով հայերը միշտ մեծ շուքով էին նշում այդ տոնը։

© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. «հայկական կառնավալն» այս տարի մեծ շուքով կնշեն  - Sputnik Արմենիա
Բարեկենդան

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։

Մեծ Պահքն ավարտվում է Զատիկով։ Այդ տարի պահքը կսկսվի մարտի 4-ին։

Լրահոս
0