ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի ավագ դուստրը սևահեր է դարձել։ Սոնյա Կիպերմանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու ցնցել բաժանորդներին։
«Փոփոխություններ։ Կներես, մամ», - լուսանկարին կից գրել է Կիպերմանը։
Մեկ օրվա ընթացքում հրապարակումն ավելի քան հինգ հազար «like»–ի է արժանացել։
Նրա էջի բաժանորդներին դուր է եկել կերպարանափոխությունը։
«Շատ ավելի լավ է»,– գրել է երկրպագուներից մեկը։
«Անչափ գեղեցիկ է»,– նշել է մեկ ուրիշը։
17-ամյա Կիպերմանը, ըստ երևույթին, որոշել է սևահեր դառնալ մորից տարբերվելու համար։ Նրան հաճախ համեմատում էին մոր հետ ու նշում, որ շատ նման են իրար։
Հիշեցնենք՝ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակիցը հուլիսին Երևան էր եկել։