06:09 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Վերին Լարս տանող ճանապարհ

Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է. դեսպանատունը հայտարարություն է տարածել

© Sputnik / Александр Имедашвили
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Հայաստանի տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Մարտի 2–ին, ժամը 19:00–ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` Հայաստանի տարածքում նույն ժամի դրությամբ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները։ Այդ տարածքներում կան կուտակված ավտոմեքենաներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է նաև Կարմիրի լեռնանցքը:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գլխավոր թեմաներ