12:51 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Հայաստանի ոստիկանություն

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասնակիցներին բաց են թողել. ոստիկանություն

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12310

Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկել 6 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական, բլոգեր Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի առնչությամբ բերման ենթարկված անձանց բաց են թողել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Մարտի 4-ին, կեսգիշերն անց Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կեսգիշերին բլոգեր Նարեկ Մալյանը Facebook–ում հայտնել էր, թե «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Նա նաև հայտարարել է, որ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին: «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Ըստ թեմայի

Բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը. տեսանյութեր

Գլխավոր թեմաներ