11:44 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Գնացք

Ավտոմեքենան գծերը հատել է չթույլատրված վայրում. վթարի մասին ՀԿԵ–ի պարզաբանումը. լուսանկար

© Photo : press office of the SCR
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11301

Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մեկնաբանել է նոր էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախման դեպքը։

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: 

Столкнувшийся с электропоездом ЮКЖД автомобиль
© Photo : press office of the SCR
Էլեկտրագնացքը բախվել է ավտոմեքենային

«Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի վազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում:

Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պատահարի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանիերկաթուղային համակարգիկոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

2018 թ.-ին պետական բյուջե է վճարվել 4 մլրդ դրամից ավելի գումար. ՀԿԵ–ի պատասխանը ՔԿ–ին
Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ
Տրամադրվել է բացառապես փաստական տեղեկատվություն. Քննչական կոմիտեն պատասխանում է ՀԿԵ–ին
թեգերը:
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), ավտովթար, Հայաստան

Գլխավոր թեմաներ