00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգենը չէր սիրում ծննդյան օրն ու ամուսնության թեման. Սպարապետի եղբայրը պատմել է նրա մասին

© Photo : press office of the MoD of RAВазген Саркисян
Вазген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը լրագրողներին եղբոր մասին հիշողություններ է պատմել, ասել, թե ինչպես էր Վազգենը նշում իր ծննդյան օրը, և ինչու էր Սագսյանների օջախում արգելված նրա ամուսնության թեման։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Վազգեն Սարգսյանն իր ծննդյան օրը նշել չէր սիրում։ Կյանքի վերջին տարիներին այդ օրն անցկացնում էր «Եռաբլուրում»։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը։

«Այդ օրն առավոտյան արթնանում էր, մի քանի իր հին, պատերազմի բովով անցած ընկերների հետ գալիս էր Եռաբլուր։ Այստեղ երկար էին մնում, շրջում էին, յուրաքանչյուր զինվորի շիրիմի կողքով` անցնելով, ծաղիկ դնելով։ Վերջում որևէ տեղ նստում էին, մի–մի բաժակ խմում ու գալիս էին Երկրապահ։ Այնտեղ ևս տղաների հետ մի փոքր նշում էին։ Երեկոյան ժամը 7-8–ին գալիս էր տուն, որովհետև գիտեր` ծնողները սպասում էին» ,– պատմեց Արմեն Սարգսյանը։

Президент Армении Серж Саргсян приветствует встречающую делегацию Суверенного мальтийского ордена (5 апреля 2018) - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 60–ամյակին նվիրված միջոցառմանը

Նա նաև ասաց, թե ինչքան էր Վազգեն Սարգսյանը սիրում երեխաներին, ընդ որում` ոչ միայն եղբայրների, այլև նույնիսկ անծանոթ երեխաներին։

«Եթե որևէ միջոցառման ժամանակ մի անուշիկ երեխա էր տեսնում, մոտենում, գրկում համբուրում էր»,– ասաց նա։

Իսկ Վազգենի ամուսնության թեման տանը գրեթե արգելվածներից էր։ «Այնքան էր չարչարկվել այդ հարցը մեր տանը, որ փորձում էինք բան չասել, գիտեինք, որ իրեն դա նյարդայնացնում է։ Երբեմն–երբեմն հայրս էր ջղայնանում` կատակի տալով ասում էր. «Սրիկա՛, շա՛ն որդիներ, ես թոռներ եմ ուզում, որդի ամուսնացնել եմ ուզում, ի՞նչ եք ուզում ինձանից, վերջիվերջո թոռներ պարգևեք»։ Դե պապային ու մամային բան չէր ասում, բայց մեզ վրա կարող է խոժոռ նայեր ու անցներ»,– պատմեց Արմեն Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ մարտի 1-ի բացահայտումից հետո իշխանությունը կանցնի նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, որպեսզի այս գործով առկա բոլոր կասկածները վերջնականապես փարատվեն։

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր` մարտի 5-ին կդառնար 60 տարեկան, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի հանցագործությունը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 40 տարեկանում նա սպանվեց խորհրդարանի շենք մուտք գործած մի զինված խմբի կողմից։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով է կնքել:

Մինչև 1994 թվականը նա տարբեր կարգավիճակներում ու տարբեր պաշտոններում մասնակցել է արցախյան ազատամարտին։ Արցախի համար օրհասական պահին հենց Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծվեց մահապարտների գունդը, ովքեր իրենց կյանքի գնով վերանվաճեցին Արցախի անկախություն իրավունքը։

Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոսների բարձրագույն կոչման։

Լրահոս
0