00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ընդունենք` Մարությանը չի հասկանում, բա Մեսչյա՞նը». փորձագետները` հին շենքը քանդելու մասին

© Sputnik / Asatur YesayantsГлавный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн
Главный архитектор Еревана Артур Месчян в мэрии (29 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակությունն անհանգստացած է շենքը քանդելու փաստով, որը թեև պատմական չէ, սակայն ոգով մոտ է հին Երևանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Երևանում արդեն հազվադեպ կարող ես տեսնել Թամանյանի շրջանի քանդակազարդ, վարդագույն տուֆից շենքեր. դրանք կարելի է մատների վրա հաշվել, և նման շինություն քանդելու յուրաքանչյուր նոր փաստը ցավ է պատճառում նրանց, ում թանկ է հին Երևանը։ Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։

Ավելի վաղ Երևանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել` Հայաստանի լուսավորության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ։ Տասնյակ երիտասարդներ մեղադրել են քաղաքային իշխանություններին` այդ գործողություններն անվանելով վանդալիզմ։

Демонтаж бывшего здания министерства образования и науки на улице Хоренаци - Sputnik Արմենիա
Երևանում նախարարության նախկին շենքի ապամոնտաժումը. լուսանկարներ

«Քանդվում են այն շենքերը, որոնք որ լավն են, պիտանի են, դա ուղղակի ինձ զարմացնում է: Բնիկ, հին երևանցին սրտի ցավ է ապրում, որ տեսնում է ամեն ինչ քանդվում է: Ուրախացանք, ոգևորվեցինք, ասեցինք` նոր ժամանակներ են, հեղափոխություն է, սերնդափոխություն է, և Մեսչյանն էլ հայտարարեց, որ ոչ մի շենք չի քանդվի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության`կրկին քանդում են: Լավ, ընդունենք` քաղաքապետ Հայկ Մարությանը չի հասկանում, բա Մեսչյանն ի՞նչ է մտածում», – տարակուսում է Թոքմաջյանը։

Նրա խոսքով` եթե շենքը չի եղել պատմական հուշարձանների ցուցակում, ոչ ոք այն քանդելու իրավունք չի տալիս։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի խոսքով` ամբողջ խնդիրն այն է, որ ոլորտում չկա որևէ կանոնակարգում, չափորոշիչներ պետք է լինեն, թե որ շենքերն են պատմական հուշարձան կամ անհրաժեշտ պահպանման:

«Պետք է հաստատվեն օրենքներ և ոչ թե գլխավոր ճարտարապետով, քաղաքապետով, Թոքմաջյանով կամ Հեքեքյանով որոշվի` այդ շենքը պատմական է, թե ոչ»,– ասաց Հեքեքյանը։

Նա հիշեցրեց, որ Էյֆելյան աշտարակն ինքնին երկաթի կտոր է և չի կարող գեղագիտական հաճույք առաջացնել, սակայն այն դարձել է ամբողջ աշխարհում հայտնի հուշարձան, առանց որի այսօր անհնար է պատկերացնել Փարիզը։

Հեքեքյանը ցավով նշեց, որ զբոսաշրջիկները Երևան այցելելիս հարց են տալիս, թե ինչու քաղաքում հին շենքեր չկան։ Նույն հաջողությամբ վաղը կարող են քանդել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ շենքը մասնավորեցնելուց հետո նախատեսված չի եղել պահպանել ճակատային հատվածը։

© Sputnik / Asatur YesayantsԽորենացի 13–ի շենքը
«Ընդունենք` Մարությանը չի հասկանում, բա Մեսչյա՞նը». փորձագետները` հին շենքը քանդելու մասին - Sputnik Արմենիա
Խորենացի 13–ի շենքը

«Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում», – նշվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս
0