11:41 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Թինա Կունակին ու Վենսան Կասելը

Վենսան Կասելի և կնոջ թեժ տեսանյութը փոթորկել է սոցիալական ցանցերը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
191 0 0

Տեսանյութում երևում է մերկ Թինա Կունակին, որը շուտով երեխա կունենա։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հանրահայտ դերասան Վենսան Կասելի կնոջ` մոդել Թինա Կունակիի հրապարակված տեսանյութը բառացիորեն փոթորկել է համացանցը։

21–ամյա գեղեցկուհին գայթակղիչ տեսանյութ է հրապարակել Instagram–ում, որում երևում է նրա ուրվագիծը։ Ամենայն հավանականությամբ կինը մերկ է։ Ինչ–որ պահի հայտնվում է Կասելը, բայց հետո արագ անհետանում է։ Ակնհայտ է, որ Կունակին հղի է։

Посмотреть эту публикацию в Instagram

Les Contes de la nuit #MichelOcelot #AzuretAsmar

Публикация от tina kunakey (@tinakunakey)

Երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերի աչքից չի վրիպել Թինայի մարմնի գեղեցկությունը։ Մարդիկ զարմացած են, որ նա հղիության ընթացքում չի գիրացել և առաջվա պես հիանալի մարզավիճակում է։

Վերջերս նա նույնիսկ ներկա է եղել Tommy Hilfiger–ի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզում Նորաձևության շաբաթվա շրջանակում։

Թինայի առաջնեկը Վենսան Կասելի երրորդ զավակը կլինի։ Դերասանը երկու դուստր ունի նախկին կնոջից` Մոնիկա Բելուչիից։ Ի դեպ, նա և Մոնիկան նույնպես գաղյթակղիչ տեսանյութ ունեն, բայց ֆիլմում։

Դերասանն ու Կասելն ամուսնացել են 2018 թվականին։

Ըստ թեմայի

Արի ամուսնանանք. Վենսան Կասելն ու Թինա Կունակին հարսանիքի են պատրաստվում
Ամուսնանալ արքայազնի և պարել Պուտինի հետ. 2018 թվականի սուպերհարսանիքները. լուսանկարներ

Գլխավոր թեմաներ