01:42 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Հայաստան

Որոշ ճանապարհներ փակ են, որոշները` դժվարանցանելի. ի՞նչ է կատարվում Հայաստանում

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Եղանակը դեռ այնքան տաք չէ, որ Հայաստանի բոլոր ճանապարհներն անվտանգ լինեն, ուստի լավ կլինի, եթե վարորդները ճամփա ընկնելուց առաջ ընթերցեն ԱԻՆ–ի հրապարակած հաղորդագրությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ