11:39 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Նորակառույց

«Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրից կարող են օգտվել նաև ոչ այնքան երիտասարդները

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
213040

Նոր փոփոխությունների շնորհիվ երիտասարդ ընտանիքները կկարողանան բնակարան գնել 7,5 % կանխավճարով նախկին 9 տոկոսի փոխարեն:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշ փոփոխություններ մտցրեց 2010 թվականի հունվարի 29-ին ընդունված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Հիմանական փոփոխությունը վերաբերում է ամուսինների տարիքների հանրագումարն ավելացնելուն:

Նոր կարգավորումներով այն բարձրացվեց մինչև 70 տարեկանը: Այս մասին կառավարության նիստում զեկուցեց Սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը` հավելելով, որ ծրագրից օգտվողների ու մատչելի բնակարան գնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է:

«Այսինքն` սրանով տեսանելիորեն բարելավվում է երիտասարդ ընտանիքի համար մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորությունը»,- ասաց վարչապետը` կեսկատակ հավելելով, որ այս որոշմամբ կառավարությունը նաև ավելացնում է երիտասարդ համարվելու տարիքը:

«Մենք կարող եք պաշտոնապես արձանագրել, որ 40-50 տարեկանները Հայաստանում համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ ներկա 50 տարեկաններին շնորհավորում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նախարարի տեղակալը նշեց նաև, որ նոր փոփոխությունների շնորհիվ երիտասարդ ընտանիքները կկարողանան բնակարան գնել 7,5 % կանխավճարով նախկին 9 տոկոսի փոխարեն:

Բացի այդ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանների վարկավորման չափը բարձրացվել է մինչև 30 մլն ՀՀ դրամ: Կառավարությունը տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային ընկերություն: Մինչև 2018 թվականի նոյեմբերի 14-ը տրվել է 3630 վարկ (1902-ը` Երևանում, 1728՝ ՀՀ մարզերում):

Ըստ թեմայի

Ովքե՞ր կարող են հիփոթեքով բնակարան գնել Հայաստանում
Անօթևանների տնակների փոխարեն տասը բնակարան. ՀԱԵ թեմերի նվեր ծրագիրը ավարտական փուլում է
Խաբեություն. «Մի կտուրի տակը» 2000 դրամ կանխավճարով բնակարան է առաջարկում. «Ժողովուրդ»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ