19:43 17 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկին Նունե Սարգսյանը՝ Գյումրիում

Արմեն Սարգսյանի Instagram էջում հրապարակվել է հետախույզ Գոհար Վարդանյանի հետ լուսանկար

© Photo / official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24920

Արմեն Սարգսյանը Գոհար Վարդանյանի հետ հեռախոսազրույց էր ունեցել Երևանում հայտնի հետախույզների անվան լսարանի բացման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի Instagram սոցիալական ցանցի պաշտոնական էջը հրապարկել է Գոհար Վարդանյանի հետ Արմեն Սարգսյանի և կնոջ՝ Նունե Սարգսյանի լուսանկարը։

«Հյուրընկալվելով լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին», - գրված է լուսանկարի տակ։

Լուսանկարն արխիվային է:

Հետաքրքիր է, որ լուսանկարի հրապարակման պահին գրառման հետ չկար նշում, որ ֆոտոն արխիվային է և շատերի մոտ տպավորություն էր եղել, թե ՀՀ նախագահը հիմա է գտնվում Մոսկվայում:

Скрин поста президентской страницы в Instagram
Գրառման նախնական տարբերակի արտապատկերումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը հեռախոսով շփվել էր Վարդանյանի հետ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լեգենդար հետախույզ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանի անվան լսարանի բացման օրը։

«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,-իր խոսքում ասել էր Հանրապետության նախագահը: - «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:

Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանը ծնվել էր 1924 թ.–ին Դոնի Ռոստովում։ Նա ԽՍՀՄ ՊԱԿ գնդապետ էր, Խորհրդային Միության հերոս։ Նրա կին` Գոհար Վարդանյանը, հայտնի հետախույզի զինակից ընկերը եղավ ողջ կյանքի ընթացքում։

Ըստ թեմայի

Երբ գամ Մոսկվա, կհանդիպենք. Նախագահը հենց միջոցառման ժամանակ խոսեց Գոհար Վարդանյանի հետ
Գևորգ և Գոհար Վարդանյանների ոսկե դիմանկարները ներկայացրել են Մոսկվայում
Հայկական Ջեյմս Բոնդը. ինչպես հետախույզ Ամիրը որոշեց աշխարհի ճակատագիրը
Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի «ոսկե բանալին»
Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ԽՍՀՄ, Հայաստան, Ռուսաստան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ