00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!»․ ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը Կրեմլում երգել է՝ մտածելով Հայաստանի մասին

© Sputnik / Евгения НовоженинаДаниил Хачатуров и Владимир Пресняков
Даниил Хачатуров и Владимир Пресняков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի գալա-համերգը, որում Դանիիլ Խաչատուրովը ելույթ է ունեցել Վլադիմիր Պրեսնյակովի հետ։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Կրեմլի պետական պալատում վիթխարի մանկական տոնի՝ «Ты супер!» միջազգային վոկալ մրցույթի մեկնարկից մի քանի ժամ առաջ Կրեմլի տարածքը սակավամարդ էր։ Միայն համերգասրահի գրիմի սենյակներում և հանդիսատեսի աչքից հեռու նախասրահներում եռում էր աշխատանքը․ գրիմ անողները պատրաստում էին մրցույթի մասնակիցներին բեմ դուրս գալուն, տեխնիկական աշխատողները ստուգում էին սարքերը։

11-ամյա հայ Դանիիլ Խաչատուրովը ծնվել և մեծացել է Սամարայում և Ռուսաստանի կողմից ելույթ է ունենում «Ты супер!» սուպերսեզոնում։ Նա ցանկացել էր ներկայացնել Հայաստանը, քանի որ մանկուց սիրում է պատմական հայրենիքը: Հայաստանում ապրում են Դանիի տատիկը, մորաքույրը և եղբայրները:

© Photo : НТВԴանիիլ Խաչատուրովը «Ты супер!» նախագծի սուպերսեզոնում
«Ты супер!»․ ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը Կրեմլում երգել է՝ մտածելով Հայաստանի մասին - Sputnik Արմենիա
Դանիիլ Խաչատուրովը «Ты супер!» նախագծի սուպերսեզոնում

«Մենք հաճախ չենք լինում այնտեղ, բայց մեծ սիրով ենք մեկնում։ Դանին սիրում է երգել հայկական ժողովրդական երգեր», - ասում է նրա մայրը՝ Ելենան։

«Ես հիմա հայերեն եմ սովորում։ Կուզե՞ք՝ ձեզ համար երգեմ հայերենով», - անսպասելի հարցնում է Դանիկը և իսկույն սկսում հուզիչ երգը։

Նա ուշադրություն չի դարձնում մրցույթի այլ մասնակիցներին և հայտնի արտիստներին, որոնք այդ պահին անցնում են մեր կողքով։ Նա չի էլ կարող նկատել․ Դանիկը չի տեսնում։ Ինչպես բացատրում է Ելենան, երեք ամսական հասակում տղայի մոտ հայտնաբերել են ուռուցք, ծանր հիվանդության դեմ պայքարը շարունակվել է երեք տարի։

«Նա ամբողջովին կուրացել է, բայց փոխարենը ողջ է», - հավելում է մայրը։

Հայոց լեզվից բացի Դանիկը սովորում է չինարեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն և անգլերեն։

© Photo : НТВԴանիիլ Խաչատուրովը «Ты супер!» նախագծի սուպերսեզոնում
«Ты супер!»․ ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը Կրեմլում երգել է՝ մտածելով Հայաստանի մասին - Sputnik Արմենիա
Դանիիլ Խաչատուրովը «Ты супер!» նախագծի սուպերսեզոնում

«Դանին պոլիգլոտ է, լեզուները հեշտությամբ են տրվում նրան», - ասում է Ելենան՝ տեսնելով իմ տարակուսանքը, հատկապես լատիներենի և չինարենի վերաբերյալ։

Նա բացատրում է, որ Դանիիլը սկսել է չինարեն սովորել այն պատճառով, քանի որ Չինաստանն ակտիվ է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, իսկ տղան սիրում է տարբեր գաջեթներ։

«Դանին ամեն ինչ ինքնուրույն ուսումնասիրում է, վերանորոգում հարևանների համակարգիչները։ Ինչպե՞ս է նա դա անում։ Ձայնային նավիգատորի օգնությամբ։ Ես երբեմն թույլ չեմ տալիս նրան զբաղվել այդ ամենով, քանի որ դա նրանից շատ ժամանակ է խլում, և նա չի հասցնում զբաղվել երաժշտությամբ», - խոստովանում է Ելենան։

Բայց, չնայած այդ զբաղմունքներին, Դանիկը շատ է ուզում իր կյանքը կապել երաժշտության հետ։ Նա ոչ միայն երգում է, այլ նաև բայան է նվագում, սովորում է դաշնամուր նվագել, գործիքավորումներ է անում, երաժշտություն գրում։ Խաչատուրովներն արդեն ունեն Դանիիլի վեց հեղինակային երգերը։

«Ազգականները մեզ դուդուկ են նվիրել, և Դանիկը սովորում է դուդուկ նվագել։ Սկզբից բարդ էր, որովհետև շատ ուժեղ շունչ է պետք, բայց հիմա արդեն ստացվում են գեղեցիկ մեղեդիներ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կրկին կմասնակցենք «Ты супер!» մրցույթին և, հավանաբար, Դանիկը հայերեն կերգի ու դուդուկ կնվագի», - պատմեց Դանիի մայրը։

Որքան մոտ է համերգի սկսվելու ժամը, այնքան կուլիսներում նկատելի է հուզմունքը։ Բարձրախոսով հայտարարում են, թե ով պետք է բեմ բարձրանա, իսկ ով՝ պատրաստվի։

Վերջապես, բեմ են հրավիրում մրցույթի հաղորդվար Վադիմ Տակմենևին, և ամեն ինչ սկսվում է։

© Sputnik / Евгения Новоженина «Ты супер!» նախագծի սուպերսեզոնի մասնակիցները
«Ты супер!»․ ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը Կրեմլում երգել է՝ մտածելով Հայաստանի մասին - Sputnik Արմենիա
«Ты супер!» նախագծի սուպերսեզոնի մասնակիցները

Նա բեմ է հրավիրում մրցույթի մասնակիցներին, որոնք կատարում են «Ты супер!»-ի հիմնը։ Դրանից հետո բեմ են դուրս գալիս ՆՏՎ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Զեմսկին և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ ՆՏՎ-ի գլխավոր տնօրենը նրան ներկայացնում է որպես «մեր գլխավոր ինֆորմացիոն հովանավոր»։

© Sputnik / Евгения Новоженина «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը
«Ты супер!»․ ռուսաստանցի Դանիիլ Խաչատուրովը Կրեմլում երգել է՝ մտածելով Հայաստանի մասին - Sputnik Արմենիա
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը

«Մենք բոլորս մանուկ հասակում որոշում ենք՝ հավատալ, թե ոչ բարի փերու, Ձմեռ պապիկի և Ձյունանուշի գոյությանը։ Ինչ-որ պահի հասկանում ենք՝ ոչ, չհավատալ։ Բայց ամեն դեպքում մեր երեխաներին պատմում ենք նրանց մասին, որովհետև ուզում ենք հավատալ դրան։ Ուզում եմ ասել, որ պետք է հավատալ, որովհետև «Ты супер!»-ը նման բարի փերի է, Ձմեռ պապ և Ձյունանուշ է, որովհետև այդ մրցույթն իսկապես փոխում է մարդկանց կյանքերը», - ասում է Մարգարիտա Սիմոնյանը։

Պաշտոնական մասից հետո համերգը սկսվում է։ Հասնում է նաև Դանիիլ Խաչատուրովի հերթը։ Մասնակիցը բեմ է դուրս գալիս Վլադիմիր Պրեսնյակովի ուղեկցությամբ։ Նրանք միասին կատարում են «Լսելով լռությունը» երգը։

«Ինձ շատ դուր եկավ Կրեմլի պալատի բեմում ելույթ ունենալը, դա այնպիսի էներգեետիկա է, այստեղ շատ մարդիկ կան։ Տպավորություն կար, որ մեր ելույթը լսել է ոչ թե վեց հազար մարդ, այլ վեց կամ նույնիսկ 60 միլիոն։ Ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվել է, որ դահլիճից նման աջակցություն եղավ», - ասում է Խաչատուրովը ելույթից հետո։

Նրա համար  ամեն ինչ միայն սկսվում է։  Հիմա ամեն կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) մենք կարող ենք հետևել երրորդ եթերաշրջանի մասնակիցներին։

Լրահոս
0