22:22 26 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները սկսեցին ապամոնտաժել

«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)
693 0 0

Երևանի քաղաքապետարանը սկսեց Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը, ինչը հարուցել է սրճարանների սեփականատերերի և աշխատողների բուռն դժգոհությունը: Քաղաքային պաշտոնյաները հավաստիացնում են, որ գործընթացն օրինական է, ծանուցումները տրվել են ժամանակին և ամենը արվում տարածքի բարեկարգման, կանաչապատման նպատակով ու ի շահ քաղաքացիների:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik, Արմեն Հակոբյան. Օպերային մերձակա կամ Ազատության հրապարակի ասֆալտապատ մասի եզրագծին անմիջապես հարող տարածքում գտնվող սրճարաններում ու մերձակայքում այսօր՝ մարտի 13-ի կեսօրին, խիստ աշխույժ անցուդարձ էր: Բայց դա «սրճարանային սեզոնի» բացման հետ չէր կապված, այլ փակման: Ըստ որում՝ կոնկրետ սրճարանների փակման:

Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ Օպերայի հարակից տարածքում

Խոսքը, ինչպես հստակեցրեց «դեպքի վայր» եկած Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Հովհաննես Թումանյանի արձանի աջ կողմից մինչև Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի ձախ կողմն ընկած տարածքում, անմիջապես Ազատության հրապարակի եզրագծին հարող մասում եղած սրճարանների ապամոնտաժման մասին է:

Անցուդարձի աշխուժությունն ապահովում էին սրճարանների տերերը, տնօրենները և նույն սրճարանների մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող աշխատակիցները:

Работник мэрии демонтирует кафе на территории площади Свободы
© Sputnik / Asatur Yesayants.
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ Օպերայի հարակից տարածքում

Հասկանալի է` այստեղ էին նաև սրճարանների ապամոնտաժման աշխատանքների համար հրավիրված աշխատուժը, բնականաբար՝ տասնյակ ոստիկաններ, քաղաքային իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, բազմաթիվ լրագրողներ (ինքնըստինքյան), դե և ինչ խոսք՝ անցուդարձով ու բարձրախոսներից հնչող «թավշահեղափոխական» երգերով հետաքրքրված անցորդները:

Ապամոնտաժվող սրճարաններից մեկը, թերևս, այդ հարայհրոցի մթնոլորտն ամբողջացնելու համար «դասական» երգեր էր հիշել, մասնավորապես՝ «Մեր բակից» հայտնի «Ես լաաաաավ տղա եմ… էս երգն իմ մասին ա»-ն՝ Հայկ Մարությանի կատարմամբ: Մեկ ուրիշը՝ «Հայեր ջան, դուխով» երգով էր բողոքն արտահայտում: Բայց նաև առանց երգի արտահայտվողներ եղան: Եթե սրճարանների տերերի ու աշխատողների («Շոկոլադնիցա», «Ջազվե», «Ատլանտիկ», «Մերի», «Մագնոլիա» և այլն) բողոքներն ու անհամաձայնությունները խմբավորենք, հետևյալն են. ա) իրենք վարձակալության պայմանագրեր ունեն մինչև 2026, մյուսները՝ 2027-28 թվականները, բ) ապահովում են հարյուրավոր աշխատատեղեր, գործում են օրինական և վճարում են բոլոր հարկերը, գ) իրենց հետ այդ հարցը լրջորեն չի քննարկվել, իրենց բավարար ու ողջամիտ ժամանակ չի տրվել, իրենք նյութական կորուստներ են կրում՝ առանց փոխհատուցման երաշխիքի, հարյուրավոր մարդիկ գործազուրկ են դառնալու, չհաշված մատակարար ընկերությունների կորուստները և այդպես շարունակ:

Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ Օպերայի հարակից տարածքում

«Ձեր ձեռքերն ազատ են քանդելու համար մենա՞կ: Աշխատատեղ ստեղծեք, դրա համար ձեր ձեռքերն ազա՞տ չեն: Կանաչապատում եք ասում, քաղաքապետ Հայկ Մարությանն իր տան դեմը մի հատ ծառ չունի…»,-բորբոքված ասում էր «Շոկոլադնիցա» սրճարանի ներկայացուցիչ Լաերտ Պողոսյանը:

Հարկավ, գործազրկության վատ հեռանկարի առաջ հայտնված աշխատողները հիշեցին, որ իրենք նույնպես մասնակցում էին «թավշյա հեղափոխությանը», բայց դա գործազուրկ դառնալու համար չէին անում և էլի՝ նման արտահայտություններ, մշտապես հնչող՝ արտագաղթելու մասին հիշեցումները չհաշված:

Իսկ քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նախ, սրճարանատերերին ժամանակին ծանուցել և զգուշացրել են նշված տարածքի բարեկարգման՝ քաղաքապետարանի որոշման մասին, մոտ երեք ամիս ժամանակ ունեին սեփականատերերն՝ իրենց գույքը դուրս բերելու համար: Բացի այդ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ վարձակալման պայմանագրի միակողմանի լուծումը (խզումը) նախատեսված է, և գործընթացի օրինական կողմը ապահովված է:

Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ Օպերայի հարակից տարածքում

Ի դեպ, հավելենք, որ քաղաքապետարանի գործողությունները սրճարանատերերը դատական կարգով ևս վիճարկելու են:

Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը շեշտը դնում է տարածքը ոչ թե պարզապես սրճարաններից ազատելու, այլ առաջին հերթին բարեկարգման, կանաչապատման, մայրաքաղաքի կենտրոնում ու Օպերայի շենքի մերձակայքում զբոսայգուն հարիր միջավայր ապահովելու անհրաժեշտության վրա: «Թամանյանի նախագծած Երևանում այս սրճարանները եղե՞լ են։ Պետք է հասկանալ հասարարական պահանջը, թե որն է առաջնային»,– ընդգծում է նա։

Виктор Мнацаканян
© Sputnik / Asatur Yesayants.
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյան

Խնդիրը, իհարկե, երկակի է, բազմաշերտ:

Բնականաբար, սրճարանապատված տարածքում աջուձախից լսվող խառնիխուռն մեղեդիները և մնացյալը տհաճություն են պատճառում զուտ զբոսնելու համար Ազատության հրապարակում ու մերձակայքում հայտնված անցորդներից շատերին:

Իհարկե, չէր կարելի այնտեղ «ռաժոկով» սրճարաններ խցկել: Բա՛յց:

Մյուս կողմից, քաղաքապետարանն ու քաղաքապետը գործ ունեն կոնկրետ ներդրողների, կոնկրետ տնտեսավարողների հետ, որոնց գործունեությունը տվյալ տարածքում դադարեցնելը ունի նաև որոշակի սոցիալական հետևանքներ: Հազիվ թե ընտրած գործելակերպը արդարացված է:

Չնայած, դա արդեն քաղաքային իշխանության գլխացավանքն է, թե իր գործունեությամբ որքան քաղաքացիների դժգոհների ու կառավարության շենքի առաջ ցույց անողների կվերածի:

թեմա:
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)

Ըստ թեմայի

Սիրահարված եմ եղել, գնացել եմ, բայց էլ չեմ գնում. քանդե՞լ, թե՞ չքանդել օպերայի սրճարանները
Օպերայի հարակից տարածքի սրճարանները ուրվական են դարձել. ֆոտոշարք
Take Away հայկական ձևով. թրեյլեր-սրճարանները խանգարո՞ւմ են քաղաքապետարանին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ