00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որտե՞ղ տեղավորվեմ». սրճարանատերերը պատրաստ են փոխզիջումների, քաղաքապետարանն անդրդվելի է

© Sputnik / Asatur YesayantsГородские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн
Городские власти приступили к демонтажу кафе на территории площади Свободы (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան սրճարանների սեփականատերերը քաղաքային իշխանությունների հետ հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետարանում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Քաղաքային իշխանությունները նախկինի նման պահանջում են քանդել կանաչ գոտիների վրա կառուցված սրճարանները. մասնավորապես Օպերայի հարակից տարածքում գտնվողները։ Այնտեղ գրեթե այգի չի մնացել, և քաղաքապետարանն ուզում է կանաչապատել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող տարածքը։ Սակայն սրճարանի աշխատակիցները դրան չեն հավատում։

«Գնացեք, ման եկեք այնտեղ, երբ մենք չենք լինի։ Ամեն ինչ զուգարանի կվերածվի։ Մեր աչքի առաջ աղբը թափում են որտեղ պատահի։ Սա այն դեպքում, երբ բոլորը նայում են։ Իսկ եթե ոչ ոք չլինի, ինչ ասես չի լինի», – ասում են սրճարանների սեփականատերերը, որոնք քաղաքապետարանին են մոտեցել պաստառներով։

© Sputnik / Hovhannes ShoghikyanՕպերային հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ ընդվզողների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ
«Որտե՞ղ տեղավորվեմ». սրճարանատերերը պատրաստ են փոխզիջումների, քաղաքապետարանն անդրդվելի է - Sputnik Արմենիա
Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ ընդվզողների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ

Շատերի հիմնական մտավախությունը աշխատանքը կորցնելն է։

«Խորհրդային տարիներին Սիսիանում պանրի գործարանում եմ աշխատել։ Այժմ ոչ մի գործարան չկա, աշխատանք այնտեղ չկա։ Ստիպված Երևան եմ տեղափոխվել։ Մի քանի տարի անց թոշակի պետք է անցնեմ։ Եթե այստեղ աշխատանք չլինի, որտե՞ղ դասավորվեմ», – ասում է աշխատակիցներից մեկը։

Ինչպես հայտարարեց սրճարաններից մեկի շահերը պաշտպանող փաստաբան Արթուր Մկրտչյանը, նրանց թույլ են տվել աշխատել կառավարության որոշումներից մեկով։ Նախկին իշխանության օրոք քաղաքապետարանը այգու տարածքը վարձակալության է տվել քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն–Կանաչապատում» ՓԲԸ–ին։ Այդ կառույցն էլ իր հերթին տարածքը վարձակալության է տվել սրճարանատերերին։ Այլ կերպ ասած, նրանք աշխատում էին վերավարձակալության սկզբունքով։

Работник мэрии демонтирует кафе на территории площади Свободы - Sputnik Արմենիա
Գիշերային ապամոնտաժում չի լինի. գոնե մի հարցում համաձայնության եկան

«Իսկ հիմա քաղաքապետարանն ասում է, որ խզել է վարձակալության պայմանագիրը «Կանաչապատման» հետ։ Իսկ եթե այդպես է ուրեմն և մեզ հետ կնքած «Կանաչապատման» պայմանագիրը կորցնում է ուժը։ Բայց գիտեք ի՞նչ։ Քաղաքի իշխանություններին չի սազում նման հնարքներով գործելը։ Մեր պայմանագրով գրված է. պայմանագրի վաղաժամ խզման դեպքում, մեզ երեք ամիս շուտ պետք է ծանուցեն։ Քաղաքապետարանից մենք նամակը ստացել ենք մեկ ամիս առաջ. խելամիտ ժամկետներում ազատել տարածքը։ Կարծում եմ, դա այդքան էլ ճիշտ չէ», – հայտարարեց փաստաբանը։

Նրա խոսքով` սեփականատերերի առնվազն կեսը պատրաստ են փոխզիջման գնալ։ Նրանք պատրաստ են հրաժարվել մշտական շինություններից և իրենց մի քանի սեղան թողնել հովանոցների տակ, եթե դրանով հարցը կլուծվի։

Քաղաքապետարանի դիրքորոշումը միանշանակ է. կանաչ գոտիներում կառուցված շինությունները պետք է  քանդվեն, ընդգծել է քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը։

«Ե՛վ Հայաստանի Հողային օրենսգրքում, և՛ քաղաքաշինական նորմերում ասվում է, որ այդ տարածքները պետք է անձեռնմխելի լինեն շինարարության համար։ Իսկ կանաչ գոտիները հստակ տարանջատված և նշված են Անշարժ գույքի պետական կադաստրում», – նկատեց Հակոբյանը։

Сотрудница одного из кафе возмущена демонтажом - Sputnik Արմենիա
«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարտի 13-ի առավոտյան սկսել են ապամոնտաժել սրճարանները, ինչը բուռն դժգոհություն է առաջացրել սրճարանների աշխատակիցների և սեփականատերերի շրջանում։ Այստեղ են հավաքվել տասնյակ մարդիկ՝  պահանջելով  դադարեցնել ապամոնտաժումը և թույլ տալ շարունակել նորմալ աշխատել։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, ըստ նրանց, գործազուրկ կդառնան տասնյակ մարդիկ։

Լրահոս
0