01:39 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Լեյլա Ադամյան.  Ն.Ի. Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի վիրահատական բաժանմունքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել

© Sputnik / Екатерина Чеснокова
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
43820

Ռուսաստանում առաջին անգամ կնոջ վերարտադրողական հնարավորության վերականգմանն ուղղված վիրահատություն է անցկացվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել։

Բժշկական միջամտության նպատակն է եղել վերականգնել 36–ամյա կնոջ վերարտադրողական ներուժը։ Կինը ձվարանների վաղաժամ անբավարարություն  է ունեցել։

Ակադեմիկոս Ադամյանը Ն.Ի. Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենն է։

Կենտրոնի կայքում տեղեկացնում են, որ Ռուսաստանում առաջին անգամ է նման վիրահատություն անցկացվել։

Главный акушер-гинеколог России Лейла Адамян в своем рабочем кабинете
© Sputnik / Екатерина Чеснокова
Լեյլա Ադամյան. Ն.Ի. Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի վիրահատական բաժանմունքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Վիրահատական միջամտությունը կատարվել է  ճապոնական պրոտոկոլի մոդեռնիզացված տարբերակով, որի ընթացքում կատարվել է ձվարանի կեղևային շերտի բիոպսիա, իսկ դրան  հաջորդել է նրա հետագա մասնատումը և լապարասկոպիկ եղանակով ռեիմպլանտացիան ձվարանի հյուսվացքում։

Ձվարանների գործառույթին այս բարդ վիրաբուժական միջամտությունը ներկայացվել է 2010 թվականին։ Այն ներկայացրել են մի խումբ ճապոնացի մասնագետներ` պրոֆեսոր Կազուխիրո Կավամուրայի գլխավորությամբ։ Հետագայում այն հավանության է արժանացել ու փորձարկվել է աշխարհի 5 երկրներում (Իսպանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Մեքսիկայում ու Ճապոնիայում)։

Նման վիրահատության անցկացումը թույլ է տալիս ձվարանների վաղաժամկետ անբավարարություն ունեցող 40-45-ամյա կանանց գենետիկորեն իրենց երեխաներին ունենալ։ Մինչև հիմա ձվարանների գործառույթի բացակայության դեպքում հղիանալու միակ միջոցը դոնորային ձվաբջիջների կիրառմամբ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցն էր։ Պացիենտները հաճախ հրաժարվում էին դրանից։

Ըստ թեմայի

Հայաստանից նման արձագանքի չէին սպասում․ հայ վիրաբույժի մոսկովյան ընկերները զարմացած են
Լավ լուր. Մոսկվայում կալանավորված հայ վիրաբույժին ստորագրությամբ ազատ կարձակեն
Վիրահատարանից` Բուտիրկա. վիրաբույժի ընկերները խնդրում են ՀՀ իշխանությանը միջամտել խնդրին
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ