02:09 26 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Հայկ Մարության. Երևանի քաղաքապետ

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է». Մարությանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)
20430

Քաղաքային իշխանությունը փորձում է օգնել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներին աշխատանքի տեղավորվելու հարցում:

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիցս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- ասել է Հ. Մարությանը:

Հարցին, թե ապամոնտաժվելու են բոլո՞ր սրճարանները, Հայկ Մարությանը պատասխանել է, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա:

Քաղաքապետը շեշտեց, որ սա առաջին քայլն է: «Ես զրուցում էի երգիչներից մեկի հետ, ասում էր, որ երբ արիան մի փոքր ցածր ես կատարում, դրսի երաժշտությունը ավելի բարձր ես լսում: Երբ սրճարանները վերանան, վերականգնվի կանաչ գոտին, մշակութային մթնոլորտը, կողքի երևույթներն էլ կվերանան»,- մանրամասնել է Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ մարդիկ գործազուրկ են մնում, Մարությանն ընդգծել է, որ նշվող թվերն ուռճացված են, իրենք հաշվարկել են, թե այդ սրճարանները քանի աշխատող ունեն, և խոսքը տասնյակի մասին է: «Ինձ համար շատ կարևոր է ամեն մի աշխատատեղը, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքը: Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել է աշխատանք, Սարյանի սրճարաններից մեկն առաջարկություն է արել, միացել են Սարյանի մնացած սրճարանները: Խոսում ենք սրճարանների հետ, ասում ենք՝ միգուցե վերցնեք, խնդրում ենք՝ վերցրեք: Նույն մեր երևանցիներն են, նրանց խնդիրները մեր խնդիրներն են»,- հավելել է նա:

Հայկ Մարությանն ասել է, որ սրճարանի սեփականատերերը դուրս չեն եկել կոնտակտի, բայց «ամեն ինչ մաքսիմալ կոռեկտ է արվել», դեռ դեկտեմբերին ծանուցվել են, հունվարին էլ նամակներ են ուղարկել 3 տնտեսվարող սուբյեկտի, որտեղ ասված է եղել, որ ողջամիտ ժամկետներում տերերն իրենք ապամոնտաժեն սրճարանները:

Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ իրենք զանգել և խոսել են  տնօրենների հետ, պատասխան է եղել, որ չեն ապամոնտաժելու, «ինչ ուզում եք, արեք». քաղաքապետարանն ամեն ինչ արել է, որ նրանց կոմֆորտ լինի: «Իրավական առումով 100 տոկոսանոց է, մարդկային առումով էլ մենք ամեն ինչ 100 տոկոսանոց ենք արել, որովհետև իրենք մեր քաղաքացիներն են»,- նշել է Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ իրենց ցանկացել են հանդիպել տնօրենները, բայց ոչ սեփականատերերը:

թեմա:
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)

Ըստ թեմայի

Հիմա էլ «Հայկո ջան, կարգին չի՞». ինչպես թե ո՞ւր է քաղաքապետը… «Ֆեյսբուքում» է
Մեսչյան. «Այն, ինչ այսօր կատարվում է օպերայի տարածքում, երևանցիների պահանջն է»
Վիկտոր Մնացականյանը խոստացավ աշխատանք գտնել գործազուրկ մատուցողների համար
Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին
«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց
թեգերը:
Հայաստան, Երևան, Հայկ Մարության

Գլխավոր թեմաներ