08:40 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին մերձակա սրճարանների ապամոնտաժումը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Asatur Yesayants.
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Դեպքի վայրից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել մեկ քաղաքացի:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik.  Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Այս մասին Facebook-ի գրառումով հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե-ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։

Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի վայրից Ա. Ե-ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.-ն:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ արդեն 3 օր է, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանները, ինչի դեմ ակցիաներ են ընթանում:

Ըստ թեմայի

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է». Մարությանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին
Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ հեռացնում են տարածքի կանաչ զանգվածը
Զոհրաբյան․ «Քաղաքապետարանը չցանկացավ կոմպրոմիսի գնալ»
Քննարկվում է Օպերայի հրապարակի տարածքը սալիկապատելու գաղափարը

Գլխավոր թեմաներ