17:59 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Գյումրի քաղաքի ծննդատունը կանգնած է փակման վտանգի առաջ։ Խնդրի հասցեատերը Շիրակի մարզպետարանն է։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Գյումրու ծննդատունը նույնիսկ ուլտրաձայնային հետազոտության սարք չունի։ Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

«Խոսքը սոնոգրաֆիայի սարքի մասին է, որը խիստ անհրաժեշտ է հղիների հետազոտության համար` ամբողջ հղիության ընթացքում»,– ասաց փոխնախարարը` նաև դրանով մեկնաբանելով ծննդատան ֆինանսական ծանր վիճակը։

Փոխնախարարի բնորոշմամբ` «պրիմիտիվ բժշկական սարքավորումներից» բացի, ծննդատանը սարսափելի են նաև շենքային պայմանները, ինչը դարձյալ պայմանավորված է ֆինանսական հնարավորություններով։

Նրա խոսքով, Գյումրիում տարեցտարի նվազում է ծնվող երեխաների թիվը, ինչը ոչ միայն ժողովրդագրական պատճառներով է, այլև հիվանդանոցային ոչ պատշաճ պայմաններով։

Լուրերն այն մասին, որ ծննդատունն ընդհանրապես կարող է փակվել, պաշտոնյան ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` նշելով. «Այս պահին առողջապահության նախարարությունում նման հարց չի քննարկվում։ Գյումրու ծննդատունը գործում է Շիրակի մարզպետարանի իրավասության ներքո, հետևաբար, առողջապահության նախարարությունն այս դեպքում կարող է միայն առաջարկություն ներկայացնել։ Փակելը, բացելը, ընդլայնելը Շիրակի մարզպետարանի իրավասությունն է»։

Այդուհանդերձ, 2019թ.–ի համար նախարարությունն ավելացրել է ծննդատան ֆինանսավորումը` վերահաշվարկելով ծննդօգնության ծառայությունների պետպատվերի դիմաց հիվանդանոցին հատկացվող պետական միջոցները։

Ըստ թեմայի

Հիվանդանոցի նոր տնօրենը փակում է բուֆետները. «Ժողովուրդ»
Ողբերգական ավտովթար Լոռիում. 49–ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
«Եթե լուրջ խախտում է եղել, թող մեղավորը պատժվի». Գյումրու հիվանդանոցի տնօրեն
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Գյումրի

Գլխավոր թեմաներ