00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ մաքրուհիները կրկին բողոքի ակցիա են անում. պահանջում են վերականգնել նախկին պայմանները

© Sputnik / Aram NersesyanУборщицы, обслуживающие парламент Армении, недовольны сокращением зарплат
Уборщицы, обслуживающие парламент Армении, недовольны сокращением зарплат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանի այսօրվա նիստին զուգահեռ ԱԺ միջանցքներում բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մաքրուհիները:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ազգային ժողովի մաքրուհիներն այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով իրենց աշխատանքային նոր պայմաններից։ Այսօր խորհրդարանի նիստի ընթացքում նրանք հավաքվել էին նիստերի դահլիճի մուտքի մոտ` պատգամավորներին ներկայացնելու իրենց պահանջներն ու դժգոհությունները:

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խոստացավ փորձել հարցին լուծում տալ, բայց հիշեցրեց, որ որոշողն ինքն ու իր ներկայացրած քաղաքական ուժը չեն:

«Դուք գիտեք, թե որ քաղաքական ուժն է որոշողը, ով ինչ մասնակցություն ունի։ Ես այսօր խոստանում եմ` ձեր խնդիրը նորից կներկայացնեմ կա՛մ ԱԺ աշխատակազմի ղեկավարին, կա՛մ ԱԺ նախագահին»,–ասաց նա:

Ի պատասխան կանայք հայտնեցին, որ իրենք էլ են հանդիպել այդ պաշտոնյաներին, նրանց տված պատասխաններն իրենց չեն բավարարել:

Уборщицы, обслуживающие парламент Армении, недовольны сокращением зарплат - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է կրճատվել ԱԺ–ի մաքրուհիների աշխատավարձը. պարզաբանում է «Քլիներսի» տնօրենը

«Մեզ առաջարկում են ստանալ 40 000 դրամ աշխատավարձ, բայց աշխատել նաև այլ տեղերում։ Իմ առողջությունը չի ներում, այդ պատճառով 22 տարի է` այստեղ եմ աշխատում։ Ինձ հաճելի չի ուրիշի ոտքերի տակը ավլելը, բայց եթե ավլում ենք, կարելի է գոնե հարգանք դրսևորել մեր նկատմամբ»,-ասաց կանանցից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ նոր գործատուն, բացի աշխատավարձը նվազեցնելուց, իրենց զրկել է նաև նախկին արտոնություններից:

«Պետպատվեր բուժօգնության իրավունքը կտրել է, սոցփաթեթը կտրել է, պարգևավճարները կտրել է, բա դրա փոխարեն մի փոքր փոխհատուցում չի կարո՞ղ ԱԺ-ն իր աշխատողներին տալ»,-ասաց մաքրուհին:

Կանայք պնդում են, որ պատրաստ են խզել պայմանագիրը նոր գործատուի հետ, պատրաստ են տույժ-տուգանքներ կրել միակողմանի խզած պայմանագրի դիմաց, բայց դարձյալ վերադառնալ ԱԺ աշխատակազմ և ստանալ նախկին աշխատավարձերը:

Հիշեցնենք` մարտի 22-ին ԱԺ մի քանի տասնյակ մաքրուհիներ բողոքի ակցիա էին անում խորհրդարանում: Բանն այն է, որ ԱԺ–ի շենքի մաքրությունն ապրիլի 1–ից պայմանագրով վստահվել է «Քլիներս» մասնավոր ընկերությանը, որ հաղթել է հայտարարված մրցույթում:

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ–ի մաքրուհիներին նոր աշխատանք են առաջարկում. խորհրդարանում լավ չէ, եկեք հյուրանոց

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս հաստատել էր այդ տեղեկությունը` նշելով, որ մրցույթը անցկացվել ու ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է 2018թ–ի նոյեմբերին` ԱԺ նախկին ղեկավարության օրոք։ Բայց ինքն ուսումնասիրել է մրցութային առաջարկն ու պայմանագիրը և այն լուծելու առիթ չի տեսնում: Մրցույթում հաղթած նոր ընկերությունը, նրա խոսքով, պայմանագրով պարտավորվել է ԱԺ բոլոր մաքրուհիներին ապահովել աշխատանքով։ Ընդ որում, եթե նրանք ԱԺ-ից 89 900 դրամ աշխատավարձ էին ստանում, նոր ընկերությունը պայմանագիր է կնքելու 105 000 դրամ աշխատավարձով:

Ինչ վերաբերում է մաքրուհիների մատնանշած 40 000 դրամին, աշխատակազմի ղեկավարը դա մեկնաբանում է նրանով, որ պայմանագրով մաքրուհիները պարտավոր են աշխատել 1 դրույքի չափով` 8 ժամ։ Բայց ցանկանում են աշխատել նախկինի պես`2 ժամ`առավոտյան 7:00-9:00-ը: «Քլինիներսը» համաձայնել է նաև այդ պայմանի հետ, բայց պատրաստ է 2 ժամի դիմաց կես հաստիքի աշխատավարձ տրամադրել, որն էլ հենց մաքրուհիների մատնանշած 40 000 դրամն է: Իսկ նրանց, ովքեր ավելի շատ են ուզում վաստակել, նոր գործատուն առաջարկում է օրվա մնացած հատվածում աշխատելիր սպասարկած այլ կառույցներում ու ստանալ հավելյալ աշխատավարձ:

Լրահոս
0