20:55 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Գևորգ Ավետիսյան

Գևորգին դատում են Ուրալում. ազգականին հարվածել է աղյուսով, բայց երեխաներին փրկել է կրակից

© Photo: Артем УСТЮЖАНИН / E1.RU
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
197 0 0

Երեխաներին հրդեհից փրկած Գևորգ Ավետիսյանի ընտանիքին քաղաքային իշխանությունը վտարել է տնից։ Որոշ ժամանակ առաջ նա վիճել է կնոջ ազգականի հետ ու հիմա մեղադրվում է նրան ծանր վնասվածքներ հասցնելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Սվերդլովսկի դատախազությունն այսօր կհրապարակի ՀՀ քաղաքացի Գևորգ Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Եկատերինբուրգում բնակվող Ավետիսյանի մասին մամուլը խոսեց այս տարվա հունվարին, երբ հայտնի դարձավ, որ նա այրվող տնից փրկել է երեք երեխայի։

Ավետիսյանը մեղադրվում է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ Գործի նյութերի համաձայն` 2018թ–ի սեպտեմբերին վիճաբանության ընթացքում Ավետիսյանը վերցրել է աղյուսը և ծանոթի հետ մի քանի անգամ հարվածել կնոջ ազգականին, ինչի հետևանքով տուժածի կողոսկրը ծակել է թոքը և առաջացել պնևմատորաքս։

Շրջանային դատախազությունից գործակալությանը հայտնել են, որ նիստի ընթացքում պետական մեղադրողը կհնչեցնի մեղադրյալների համար ցանկալի պատիժ։

2019թ–ի հունվարի վերջին Ավետիսյանը Եկատերինբուրգի Ցիգանսկի ավանում այրվող տնից երեխաների էր փրկել։ Քաղաքային իշխանությունները նրան պարգևատրել էին պատվոգրով և կրակմարիչ շնորհել։ Սակայն մեկ ամիս անց նրան հինգ երեխաների և կնոջ հետ վտարել էին տնից։ Դատարանի տվյալներով`Ավետիսյանները փաստաթղթեր չեն ձևակերպել իրենց բնակեցման և բնակարանի կարիք ունեցող ճանաչելու համար, այդ պատճառով իշխանությունների հայցը բավարարվել էր։ Գերագույն ատյանի դատարանը նույնպես հաստատել է վճիռը։ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է պարզել ՀՀ քաղաքացու ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը և օգնել նրանց «օրենքի շրջանակում»։

Տուժածը պատմել է, որ նստած է եղել իր ավտոմեքենայի հետևի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում է և ծակում անվադողը։ Դուրս է եկել մեքենայից, և վիճաբանություն է սկսվել։ Իբր կոնֆլիկտի ընթացքում Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու ծանոթի հետ հարվածներ է հասցրել բարեկամին` կոտրելով նրա կողոսկրը և վնասելով թոքը։

Իսկ Ավետիսյանը պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան 7 տարի միասին են ապրել, և հաճախ վիճել են կենցաղային հողի վրա։ Սակայն կոնֆլիկտի օրը` անցած տարվա սեպտեմբերի 8-ին, նա տուժածի ավտոմեքենայի անվադողերը չի ծակել։ Նրա վարկածի համաձայն` հենց տուժածն է առաջինը հարձակվել իր վրա գազի փոքր բալոնով։

Ըստ թեմայի

Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր
Մոսկվայի մերձակայքում հայազգի գործարար է սպանվել
Հայ բժշկի նոու-հաուն կարող է վերակենդանացնել ուղեղը կաթվածի դեպքում
Հայ լեռնագնացները հայկական եռագույնը ծածանել են Այլենդ պիկի գագաթին

Գլխավոր թեմաներ