05:03 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Արարատ Միրզոյանի նվերը. ՀՀ ԱԺ

Ապառիկի խնդիրը լուծվեց. Արարատ Միրզոյանը նվեր է ստացել

© Photo: Facebook / Garegin Petrosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (62)
38120

«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին այսօր անակնկալ է մատուցել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեռուստացույցի խնդիրը, կարծես, լուծվեց։ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին այսօր յուրօրինակ նվեր է տվել։

ՀԿ–ի համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշել են Արարատ Միրզոյանին հեռուստացույց նվիրել։ «Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» ՀԿ–ի անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,–գրել է Մանթաշյանը։

Ժապավենով փաթեթավորված հեռուստացույցը տղաներն Ազգային ժողովի մոտ են դրել։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում խոսել են սեփական վարկերի մասին։ Փաշինյանը նշել էր, որ իրենց տանը ինչ կա` լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով են գնել։

Արարատ Միրզոյանն էլ հավելել էր, որ ուզել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չեն տվել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվներին։

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (62)

Ըստ թեմայի

Ինչպես կարելի է նվազեցնել հիփոթեքային վարկի տոկոսադրույքը. տնտեսագետը լուծում է առաջարկում
Ռուսաստանը ԱԷԿ–ի վարկի համար Հայաստանին տարկետում կտա. էներգետիկայի նախարար
Վարկի տակ մնացել, տունս եմ վաճառել. գյուղացին չգիտի՝ ինչ տոկոսներ էին գումարվել իր վարկին
թեգերը:
Արարատ Միրզոյան, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ