14:52 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Ալլա Պուգաչովա

Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ

© Photo: Авилов Александр / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
762 0 0

Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը` Ալեքսանդր Ստեֆանովիչը, պատմել է ռուսական էստրադայի թագուհու հետ իր ծանոթության և ամուսնության ամենավառ պահերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ալլա Պուգաչովան աշխատում էր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, երբ ծանոթացավ իր ապագա ամուսնու` կինոռեժիսոր և գրող Ալեքսանդր Ստեֆանովիչի հետ։ Ավելին, այն ժամանակ ապագա աստղը պատրաստվում էր ամուսնանալ հայ կոմպոզիտորի հետ։

«Կոմսոմոլսակայա պրավդային» տված հարցազրույցում Ստեֆանովիչը պատմել է, որ նրանց ծանոթացրել է իր ընկերը` հայտնի երգիչ–երգահան Լեոնիդ Դերբենյովը։

Մի օր Դերբենյովը զանգահարել էր Ստեֆանովիչին և հրավիրել իր տուն։

«Ես եկա, Դերբենյովի տանը տեսա մի շատ բարեկազմ, շիկակարմիր մազերով, մեծ շուրթերով, պեպենոտ աղջկա. նա նստեց դաշնամուրի առաջ և սկսեց նմանակել Սոնյա Ռոտարուին, Պիեխային», – հիշում է Ստեֆանովիչը։

Երիտասարդ արտիստուհին հետաքրքրեց տղային, նա աղջկան ռեստորան հրավիրեց։ Սեղանի շուրջ կինոռեժիսորը հանեց հայտնի արտիստների ինքնագրերով նոթատետրը և խնդրեց Պուգաչովային թողել նաև իր ինքնագիրը` հույս հայտնելով, որ նա ևս, գուցե, մի օր ճանաչված երգչուհի դառնա։

Էքստրավագանտ երգչուհին անսպասելի պահվածք դրսևորեց։ Նա սեղանից վերցրեց դանակը, կտրեց մատը, սեղմեց, որ արյուն դուրս գա և գրեց. «Սա Ալլա Պուգաչովայի արյունն է։ Երբ ժամանակ ունենաք, պարզեք արյանս կարգը...»։

«Ալլան 75 թվականին «Զոլոտոյ Օրֆեյին» մեկնեց, «Առլեկինոյի» համար Գրան–Պրի ստացավ, իսկ հետ վերադառնալուց հետո սկսեց աշխատեց Հայաստանի էստրադային նվագախմբում։ Պատրաստվում էր ամուսնանալ այդ նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ։ Այդ ժամանակ ես էլ հարսնացու ունեի», – խոստովանում է երգչուհու նախկին ամուսինը։

Հետո Պուգաչովան և Ստեֆանովիչը սիրահարվեցին միմյանց և սկսեցին հանդիպել։ Երգչուհին որոշեց, որ պետք չէ թաքնվել և ցանկացավ հանրայնացնել իրենց հարաբերությունները։

Ավելի ուշ նրանք ամուսնացան և միասին ապրեցին 4 տարի։

Композитор Константин Орбелян
© Sputnik / Тер-Месропян
Կոնստանտին Օրբելյան

Կինոռեժիսորը պատմում է նաև, թե ինչպես էին նրանք միասին պայքարում Ալլայի վնասակար սովորույթի դեմ։ Ալեքսանդրը նրա ձեռքից վերցնում էր ծխախոտը, օգնում նրան կարգի հրավիրել իրեն կարևոր ելույթներից առաջ։ Դրա համար Ալլան մեկ ամսով հաճախել է Նոր Արբատի վրա գտնվող Կուրորտոլոգիայի ինստիտուտ։

«Եվ այնտեղ դիետայի և ֆիզիոթերապիայի օգնությամբ բավական հաջող ձևով պայքարում էինք ավելորդ քաշի դեմ, նա անմիջապես ուշքի էր գալիս։ Այնտեղ նրան դեղորայք էին տալիս, կայունացնում քաշը», – ասում է երգչուհու նախկին ամուսինը։

Ավելի ուշ, երբ նրանք ամուսնալուծվում էին, դատարանում զավեշտալի դեպք տեղի ունեցավ։ Ամուսիններն ասացին, որ միասին ապրել չեն ցանկանում, սակայն դատավորն առաջարկեց նրանց ևս երեք ամիս մտածել և ավելի լուրջ հիմքեր ներկայացնել ամուսնալուծության համար։

«Ալլան զայրացավ. «Ի՞նչ հիմքեր։ Նա ինձ ծաղրել է։ Նա ինձ ստիպում էր նիհարել»», – հիշում է Ալեքսանդրը։

Նրա խոսքով` ի պատասխան դատավորը ժպտացել է` ասելով. «Ինչ լավ կլիներ, եթե ես այդպիսի ամուսին ունենայի»։

Նշենք, որ ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան կնշի իր 70-ամյա հոբելյանը։ Հոբելյանի առթիվ Ալլան դուրս կգա Կրեմլյան պալատի բեմ, որտեղ երկար դադարից հետո կներկայացնի իր նոր ծրագիրը։

Ըստ թեմայի

Աֆղանստանի հայերը. ինչպե՞ս Ալլա Պուգաչովան Արտյուշ Թուրվանդյանին ընդունեց որպես զավակ
«Նա անմահ է և երգում է հրեշտակների համար». Աֆանասևֆը և Պուգաչովան` Յուլյա Նաչալովայի մասին
Պուգաչովան խախտել է ավանդույթները. ինչ զգաստով է Պրիմադոննան պսակվել
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ