05:04 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Դոնալդ Թրամփ

Ինչպես Սերժը կանխատեսեց Թրամփի հաղթանակը. Երևանում նոր գիտություն ներկայացվեց

© AFP 2018 / SCOTT OLSON
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը հետազոտում է, թե ինչպես կարելի է ատոմների փոխազդեցության մաթեմատիկական մոդելները կիրառել հասարակական գործընթացների նկատմամբ։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Մի՞թե երջանկությունը կարող է լինել սպասված, ծրագրված»,– հարցնում է Իպոլիտը «Ճակատագրի հեգնանքը» հայտնի ֆիլմում։ Իհարկե, չի կարող, մենք համաձայն ենք։ Դրա հետ համաձայն է նաև ֆրանսիացի գիտնական Սերժ Գալամը։ Բայց միաժամանակ հավելում է` չի կարելի կանխատեսել անձնական երջանկությունը, իսկ այ հասարակական երևույթների դեպքում բացառված չէ։ Ինչպե՞ս։

Ատոմների փոխազդեցությունները ֆիզիկայի աշխարհում ընդհանրացվում են մաթեմատիկական մոդելներով։ Իսկ եթե ցանկացած մատերիա` կենդանի և անկենդան, փոխազդում է նույն օրենքներո՞վ։ Այդ հարցերն էլ ուսումնասիրում է սոցիոֆիզիկան։ Գալամը Երևանում ներկայացրեց այդ նոր ուղղության ձեռքբերումները «Կյանքի զարգացումը. էվոլյուցիայի հարցեր և օրգանիզմների զարգացումը» միջազգային համաժողովում։

Французский ученый Серж Галам
© Sputnik / Aram Gareginyan
Սերժ Գալամ

Նա նշեց, որ այստեղ տեսական մոդելը մի քիչ այլ է, քան ատոմային ֆիզիկայի համար, բայց ինչ–որ հարցերում նման է։

«Իհարկե, մարդիկ նույն կերպ չեն արձագանքում Ճապոնիայում, Եգիպտոսում և Ֆինլանդիայում տեղի ունեցող իրադարձություններին ։ Բայց ես կարծում եմ, որ կա շատ թե քիչ ընդհանուր մոդել։ Իսկ հետո պետք է արդեն ուսումնասիրել` ինչպիսի շտկումներ կմտցնի այդ մոդելի մեջ հենց կյանքը` սոցիալական իրադրությունը, ավանդույթները և մարդկանց սովորույթները», – ասաց Գալամը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա այդ մոդելով կանխատեսել է, թե ինչպես և ինչու էին հանրապետականները Դոնալդ Թրամփին ԱՄՆ–ի նախագահի թեկնածու առաջադրել։

Այնուհետև 2016թ–ի ամռանը Գալամը մեծ հավանականությամբ ենթադրել է ԱՄՆ–ի նոր նախագահի անունը։

Դեռ 2005թ–ին նույնպիսի «ատոմային» օրենքներով գիտնականը կանխատեսել է Ժակ Շիրակի օրոք եվրոպական սահմանադրության հարցերով հանրաքվեի բացասական ելքը։ Այդ ժամանակ նա ենթադրել է, որ եվրաինտեգրացիայի հարցերով հանրաքվեն կարող է տապալվել։ Նախնական հարցումները կարող են հստակ «կողմ» ցույց տալ, սակայն արդյունքում ամեն ինչ կարող է «դեմ» դառնալ։ Այդ ենթադրությունն իրագործվել է նաև Brexit–ի վերաբերյալ հանրաքվեից հետո։

«Բայց, ինչպես արդեն ասացի, կյանքը մտցնում է իր փոփոխությունները։ Ես սոցիոլոգ չեմ և չգիտեմ այն գործոնները, որոնք իրականում կարող են ազդել այս կամ այն երկրում այդ մոդելի վրա», – նշեց գիտնականը։

Նրա մոդելներն արդեն հետաքրքրել են քաղաքական գործիչներին։ Բայց չի կարելի մոռանալ` գիտնականն ամենից առաջ էթիկայի պահպանող է, զգուշացնում է ֆրանսիացի ֆիզիկոսը։

«Ես չեմ ուզում դիտարկել իմ հետազոտությունները` որպես հարստանալու միջոց։ Ես գիտնական եմ, ոչ թե քաղաքական գործիչ։ Պետք է շարունակել հետազոտությունները։ Բայց պետք է հետևել, որ դրանցից չօգտվեն անբարեխիղճ մարդիկ` ի վնաս մեզ բոլորիս», – նշում է նա։

Երևանում միջազգային գիտական համաժողովը կազմակերպվել է Հայաստանի կառավարության, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, ինչպես նաև Եվրամիության աջակցությամբ։

Ըստ թեմայի

Գիտնականները մատնացույց են արել քնի համար ամենավնասակար դիրքը
Նախկին զուգընկերոջ հետ սեքսն օգտակար է. ամերիկացի գիտնականները բացատրել են` ինչու
Պլաստիկ կերան, իսկ հետո՞. Համբուրգում բնակվող հայ գիտնականը «վարժեցնում» է մանրէներին
Գիտնականները հայտնաբերել են մարդու հնագույն նախնուն. ավելի շատ փղի է նման, քան պրիմատի

Գլխավոր թեմաներ