00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարս են բերում գյուղ, որ երեխաները գոնե ուսուցիչ ունենան. մարզերում ուսուցչի սով է

© Sputnik / Aram NersesyanСредняя школа имени Тиграна Меца села Птхунк
Средняя школа имени Тиграна Меца села Птхунк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի շարք գյուղերում ուսուցիչ ունենալու խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել։ Ժողովուրդը հնարամտության է դիմում, ձևեր գտնում, որ ուսուցչի խնդիրը լուծեն, բայց սա միակ խնդիրը չէ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կան մի շարք դպրոցներ, որ չեն կարողանում ուսուցիչ գտնել ու ինչ հնարամտության ասես, որ չեն դիմում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Օրինակ` հարս են բերում, որ գյուղի երեխաները գոնե ուսուցիչ ունենան»,– ասաց նա։

Նրա խոսքով` կան մի շարք դպրոցներ, որ 150 000 դրամ են ծախսում` հայտարարություն տեղադրելու համար, որ ուսուցչի կարիք ունեն, այնինչ այդ գումարով կարող էին դպրոցի համար անհրաժեշտ խնդիրները հոգալ։

«Ունենք գյուղեր, որտեղ ուսուցիչների 90 տոկոսը դրսից են գալիս այդ գյուղ։ Ի դեպ, գյուղ են հասնում ամեն հնարավոր ձևով` անգամ հաց մատակարարող մեքենայի վարորդին են խնդրում, որ իրենց տեղ հասցնի։ Ուսուցիչ կա` 50 000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 15 000–ը ծախսում է ճանապարհի վրա։ Այսինքն` ժողովուրդն ինչ–որ ձևեր է գտնում, որ ուսուցչի խնդիրը լուծի»,–ասաց Խաչատրյանը։

Школа No 9 в Гюмри - Sputnik Արմենիա
Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա

Խոսելով կրթության ոլորտի մեկ այլ խնդրի մասին` նա նշեց, որ վերջին 10 տարվա ընթացում Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել։ 2000 թվականներին բազմաթիվ համակարգիչներ բաժանվեցին դպրոցներին, սակայն դրանք կարիք ունեն պարբերաբար թարմացման։ Փորձագետի խոսքով` այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ 2-3 համակարգիչ կա, որոնցից մեկը տնօրենի սենյակում է, քանի որ նա պետք է հաշվետվություններ գրի։

«Մյուս կողմից իրավական նման կետ կա, որ ուսուցիչը պարտավոր է մինիմում ամիսը մեկ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ յուրաքանչյուր առարկայից մեկ դաս անել։ Բացի այդ, կարելի է ասել, որ «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդումը մեծ մասամբ ձախողված է այսօր»,–ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով 12–ամյա կրթությանը`Խաչատրյանը նշեց, որ եթե ինը տարում երեխան չի սովորել, ինչ հրաշք պետք է լինի, որ 10–րդ դասարանում սկսի սովորել։ Նրա հավաստմամբ`գյուղերում մեծամասամբ այդ տարիքի երեխաներն աշխատում են` սկսած գերեզմանափորից մինչև բենզալցակայանների աշխատակից։ «Ինչի՞ համար ենք մենք ֆինանսավորում այդ երեխաներին, եթե կրթությունը նրանց պետք չէ»,–ասաց Խաչատրյանը։

Левон Аронян во время партии с Магнусом Карлсеном на турнире Altibox Norway Chess 2018 (30 мая 2018). Ставангер, Норвегия - Sputnik Արմենիա
Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ արձագանքեց` ասելով, որ նախարարությունը միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ նախարարությունների հետ համագործակցելով` փորձում են ստեղծել համակարգ` դպրոց չհաճախող երեխաների վաղ հայտնաբերման համար։

«Սակայն մի բան է դպրոց չհաճախող երեխաների հետ կապված ընդհանուր պատկեր ունենալ, մեկ այլ հարց` միջոցներ ձեռնարկել այդ երեխաներին կրկին դպրոց վերադարձնել։ Իրականում դպրոց չհաճախող երեխաներին դպրոց վերադարձնելու հարցում մենք բախվում ենք նաև սոցիալական մի շարք խնդիրների»,–ասաց Հարությունյանը։

Նա հավելեց նաև, որ իր ունեցած տվյալներով` դպրոց չհաճախող երեխաների թիվը մեծ չէ։

Ըստ ԿԳՆ–ի կայքում հրապարակված տեղեկությունների` Հայաստանում գործում է 1385 հանրակրթական ուսումնական հաստատություն և 112 ավագ դպրոց։

Լրահոս
0