05:06 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանը՝ «Բաղրամյան» զորավարժարանում

Երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր գրած բանաստեղծությունը

© Photo / official site of the Prime minister of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18210

ՀՀ վարչապետը «Բաղրամյան» զորավարժարանից վերադարձի ճանապարհին բանաստեղծություն է ձոնել քաղաքացիներին:

ԵՐԵՎԱՆ, 3 Ապրիլ — Sputnik. Այսօր՝ ապրիլի 3-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան:

Премьер-министр Армении Никол Пашинян и начальник Генштаба ВС Артак Давтян в военном полигоне Баграмян (3 апреля 2019). Армения
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ «Բաղրամյան» զորավարժարանում

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել ՀՀ ԶՈւ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Վարչապետը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին:

Facebook-ի իր էջում Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որում պատմել է, թե ինչպես էր ավտոմեքենայից տեսնում իրեն ողջունող մարդկանց. ոմանք դա անարել են այգու կամ հողակտորի վրայի գործից կտրվելով:

«Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել»,-գրել է ՀՀ վարչապետը:

Նա պատմում է, որ ողջ ճանապարհին մտածել է գործից կտրվող ու իրեն ողջունող այդ մարդկանց մասին և մինչև հասել է Երեւան ծնվել է բանաստեղծությունը, որն ամբողջությամբ կներկայացնենք ստորև:

«Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և հրապարակել բանաստեղծությունը:

 

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ պարզել եք ինձ հեռվից,

Եւ ուզում եմ վստահ լինել,

որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

 

Համբուրում եմ ձեր աչքերը,

որ սիրով են ինձ նայում,

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

եթե անգամ ձեր այդ սերը չքանա,

եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝

Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

 

Համբուրում եմ այն կածանը,

որ բացել եք դուք հիմա:

Եւ ուզում եմ վստահ լինեք՝

ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝

մայրուղի է դառնալու։

 

Համբուրում եմ ձեր ձեռքերը,

որ ճաքերով են պատված:

Եւ ուզում եմ վստահ լինել,

Որ զգում եք ջերմությունն

իմ շուրթերի:

Ըստ թեմայի

Մի կռվիր, թե չէ ավելի վատ կլինի. Տոնոյանը ճիշտ բառեր գտավ
Քաղտեխնոլոգը պարզաբանել է Փաշինյանի ու Տոնոյանի հռետորաբանությունը
Զենքը նկարել եմ` առանց դրան դիպչելու. Նիկոլ Փաշինյանը հարցաքննվեց դատարանում
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ