18:51 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
306 0 0

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը պատմեց Ջավաքի հայկական մատուռում կատարված սրբապղծության մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն զբաղվում է Խուլգումո գյուղում գտնվող Ճգնավոր հայկական մատուռում տեղի ունեցած միջադեպով: Այդ մասին հինգշաբթի Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Մարտի 4-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Ախալքալաքի հայկական մատուռում սրբապղծություն է կատարվել։ Երիտասարդների խումբը գնացել է ուխտի և տեսել, որ եկեղեցում ամեն ինչ տակնուվրա է արված, իսկ սրբապատկերները կոտրված են և նետված հատակին։ Ականատեսներն այդ մասին պատմել են jnews տեղեկատվական գործակալությանը։

«Մեր վարկածով, ամենայն հավանականությամբ, դա արել է հոգեկան խանգարում ունեցող մարդ։ Վրաստանի ՆԳՆ–ն արդեն զբաղվում է այդ միջադեպով` բոլոր հանգամանքները պարզելու համար», – նշեց Մկոյանը։

Նրա խոսքով` ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե երբ է կառուցվել մատուռը, իսկ սրբապատկերներ ժամանակ առ ժամանակ բերում են հավատացյալները, որոնք ուխտագնացության են գալիս։

Մկոյանը հավելեց, որ մատուռը հատկանշական է նրանով, որ դրա կողքին կա աղբյուր, որի ջուրը հրաշագործ զորություն ունի։ Շատերն ուխտագնացություն են կատարում այդ գյուղ հանուն աղբյուրի, քանի որ հավատում են` այդ ջուրը կարող է բուժել տարբեր հիվանդություններ։ Ուստի գյուղացիներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն թե՛ աղբյուրի, թե՛ մատուռի նկատմամբ։

Ըստ թեմայի

Գյումրիում անչափահաս պարուհին հղիացել է և դիմել ոստիկանություն
Հայտնի է Իսակովի պողոտայում մահացած տղամարդու ինքնությունը
Գյուղացին Լոռվա սարերում քայքայված դի է գտել
4 հոգով ծեծել են Նորատուսի գյուղապետի անչափահաս որդուն
Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի շենքում
Մահվան ելքով վթար Իսակովի պողոտայում. լուսանկարներ
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Վրաստանի Հանրապետություն, Ջավախք

Գլխավոր թեմաներ