04:40 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Երևան

Ե՞րբ կդադարեն անձրևն ու ձյունը. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (564)
759 0 0

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանի վայրիվերումներ կգրանցվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր` ապրիլի 5-ին, կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

«Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը 4-5 աստիճանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 16 աստիճան տաքության, գիշերային ժամերին կտատանվի 5-7 աստիճան տաքության սահմանում։

թեմա:
Եղանակը Հայաստանում (564)

Ըստ թեմայի

Սուրենյանն արդեն պատվերներ է ընդունում. եղանակի թեման հումորի է վերածվել

Գլխավոր թեմաներ