04:42 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Քոչարի

Հայտնի է` երբ կանցկացվի «Արի պարի քոչարի» երկրորդ ֆլեշմոբը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Այս տարվա ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:

Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացմամբ:

Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբն առաջին անգամ անցկացվել է 2018թ.-ի մայիսի 26-ին։

Ֆլեշմոբին մասնակցելու համար պետք է գրանցվել aripariqochari.com կայքում։

Ըստ թեմայի

Ինչպես է Սարգսյանը քոչարի պարում ցուցարարների հետ. տեսանյութ
Անձրևի տակ պարողները. Երևանում կայացավ «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբը. տեսանյութ
Արցախի լեռան բարձր գագաթին ամենահամարձակները հայկական քոչարի են պարում
Գանձ հորքուրը. ամենահարուստ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայկական քոչարի է պարում

Գլխավոր թեմաներ