15:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Արամ Աթեշյանը

Թուրքիայի հայերի անդրկուլիսային պայքարը․ Էրդողանը պատրիարքի ընտրությունների ժամանակ չունի՞

© AP Photo /
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Զատկից հետո հայ համայնքի ներկայացուցիչները կդիմեն Թուրքիայի իշխանություններին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններ անցկացնելու պաշտոնական թույլտվության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Թուրքիայի հայերի շարքում ոչ պաշտոնական պայքար է ընթանում՝ կապված Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրությունների հետ։ Այդ մասին ասաց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի կոմայի մեջ էր։ Այդ ընթացքում պատրիարքարանը փաստացի ղեկավարել է Էրդողանի դրածո, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Սակայն նա չի արդարացրել ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ պատրիարքարանի հոգևոր խորհրդի վստահությունը։

Ի դեպ, քանի որ Աթեշյանն առանց ամաչելու պարծենում է Էրդողանի հետ հարաբերություններով, նրան երբեմն ավանում են «Աթեշօղլու»։

«Պատրիարքի ընտրությունների հարցը կքննարկվի զատկից հետո, որը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Մինչ այդ կընթանա կուլիսային պայքար, սակայն պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասի», - ասաց Էստուկյանը։

Նրա խոսքով՝ արդեն կան մի քանի խմբեր, որոնք ցանկանում են իրենց թեկնածուներին առաջադրել Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնում։ Սակայն այդ բոլոր գործընթացները կրում են ոչ պաշտոնական բնույթ։ Զատկից հետո, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է այս տարի ապրիլի 21-ին, համայնքի ներկայացուցիչները պետք է պաշտոնական հարցում ուղարկեն կառավարությանը՝ ընտրություններն անցկացնելու թույլտվություն ստանալու համար։

Տեսականորեն թուրքական իշխանությունները չեն կարող ձգձգել ընտրություններն անցկացնելու հարցը կամ հանդես գալ թեկնածուների դեմ, ինչպես դա արդեն արել են ոչ մեկ անգամ։

Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունների կողմից անակնկալները բացառված չեն, և սփյուռքը պատրաստվում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարների։

Նշենք` 2017 թվականի մարտին Ստամբուլում կայացել էին Պոլսո պատրիարքի փոխանորդի ընտրություններ։ Այն ժամանակ երեք թեկնածու էր առաջադրվել՝ Արամ Աթեշյանը, Գերմանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Սահակ Մաշալյանը, որը վերջին պահին հանել էր իր թեկնածությունը։ 34 ընտրողներից 23–ը քվեարկել էին Բեքչյանի օգտին, 11–ը` Աթեշյանի։ Վերջինս 2017 թվականի մայիսին հրաժարական էր տվել, իսկ Բեքչյանը փոխանորդ էր դարձել ու սկսել պատրաստվել նոր պատրիարքի ընտրություններին։

Սակայն Թուրքիայի իշխանությունը չէր ճանաչել Բեքչյանին ու մերժել էր հոգևոր խորհրդին Պոլսո պատրիարքի լիարժեք ընտրությունների հարցում։ Աթեշյանը վերադարձել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնին։

Միաժամանակ, ինչպես  նշեց Էստուկյանը, Թուրքիայի իշխանությունները հիմա չեն կարող զբաղվել Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրություններով, քանի որ զբաղված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների հարցերով, որոնք կայացել են երկրում մարտի 31-ին։ Նրա կարծիքով՝ այդ պատճառով իշխանությունները հետաձգելու են պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվության տրամադրումը։

Հիշեցնենք` ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր ապրում։ Այսօր գրեթե 20-միլիոնանոց Ստամբուլում մնացել են հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ։

Ըստ թեմայի

Թուրքիայի կուսակցությունների արտաքին քաղաքականությունը գրեթե նույնն է. Խուդավերդյան
Գեղամյան. «Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հայերն ունեցել են էական նշանակություն»
Ո՞վ եղած է Թուրքիոյ առաջին հայ կին լրագրողը
Թուրքիայում կայացած ընտրությունները մի քանի անակնկալ մատուցեցին. փորձագետ
Էրդողանը պարտվեց գլխավորը՝ Հայաստանի հետ սահմանակից շրջաններն ու Նախիջևան տանող ճանապարհը
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա

Գլխավոր թեմաներ