18:38 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Պատանի երկրապահներ

Երկրապահ կամավորականների միությունը նոր նախագահ ունի. Միքայելյանն ընտրվել է միաձայն

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
201 0 0

ԵԿՄ վարչությունը 2018թ–ի հունիսի 24–ին հրավիրած նիստում որոշել էր լիազորություններից զրկել նախագահ Մանվել Գրիգորյանին:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլ — Sputnik. Այսօր՝ ապրիլի 7–ին իր անդրանիկ նիստն էր հրավիրել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի կողմից ընտրված վարչությունը:

Վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Սասուն Միքայելյանը։

Ընտրվել է նաև 25 հոգուց բաղկացած վարչության կազմը. այն նախկինում բաղկացած էր 186 հոգուց։ Վարչության անդամների կրճատումը պատճառաբանվեց  շատ անդամներով վարչության նիստերը դժվար անցկացնելու հանգամանքով. յուրաքանչյուր մարզից ընտրվեց մեկական պատվիրակ։

Նորընտիր վարչության կազմում ընդգրկվել են Մանվել Օհանյանը՝  Սյունիքի մարզից , Հովիկ Օհանյանը՝ Վայոց ձոր մարզից , Արամ Սարգսյանը՝ Արարատի մարզից, Մուկուչ Սափեյանը՝ Արագածոտնի մարզից , Բարսեղ Բարսեղյանը՝ Շիրակի մարզից, Գառնիկ Միքայելյանը՝ Կոտայքի մարզից , Գագիկ Խաչատրյանը՝ Գեղարքունիքի մարզից , Սամսոն Խաչատրյանը՝ Լոռու մարզից, Անդրանիկ Մկրտչյանը՝ Երևանից, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, «Տիգրան մեծից» ջոկատից Խաչիկ Գալստյանը, Ապրիլյան պատերազմի մասնակիցների միությունից Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:

Հիշեցնենք՝ ԵԿՄ վարչությունը 2018թ–ի հունիսի 24–ին  հրավիրած նիստում որոշել էր լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, որը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Ըստ թեմայի

Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում
Եվրոպական դատարանը Մանվել Գրիգորյանի գործով տեղեկատվություն է պահանջել Հայաստանից
Մարդիկ տեղյակ չեն էլ եղել, որ սեփականատեր են. նախարարը՝ Մանվել Գրիգորյանի հողերի մասին
Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբանը մեկնաբանում է, թե ինչու
Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանի վիճակը կալանավայր տեղափոխվելուց հետո ավելի է վատացել»
թեգերը:
Երկրապահ կամավորական միություն (ԵԿՄ), Երկրապահ կամավորական միություն, Մանվել Գրիգորյան, Սասուն Միքայելյան

Գլխավոր թեմաներ