05:06 23 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
«Лучше всех»– շոուից նախագահ

«Մեր պատասխանը Հոլիվուդին». Ադամյանները ցնցող ելույթ են ունեցել «Лучше всех» շոուում

© Photo: Screenshot / Youtube / Красный квадрат
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Բորիս և Անահիտ Ադամյանները հանդիսատեսին ու հաղորդավարին հիացրել են իրենց «օսկարակիր» ելույթով։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. 9 տարեկան Բորիս Ադամյանն ու 15 տարեկան Անահիտ Ադամյանները «Лучше всех» երգել են «Shallow» ստեղծագործությունը և արժանացել բուռն ծափահարությունների։ Նրանք հիացրել են նաև շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին։

Նշենք, որ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը «Shallow»–ն երգել են «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ։

«Բրավո՛։ Կեցցե՛ք։ Մեր պատասխանը Հոլիվուդին», – ելույթից հետո ասել է Գալկինը։

Բորիսը շոումենի հետ զրույցում խոստովանել է, որ երգեցողությամբ է տարվել քրոջ պատճառով։ Անահիտը մանկուց զբաղվում է վոկալով, արդեն հասցրել է մասնակցել մանկական «Եվրատեսիլին» և «Նոր ալիքին»։

Գալկինը պատանի արտիստին հարցրել է, թե ինչպիսի աղջիկների է հավանում։ Բորիսն էլ ասել է` գլխավորը, որ աղջիկների մազերն այնքան սպիտակ չլինեն, որքան տատիկներինը։

«Երկար, ալիքավոր մազեր, փոքր գլուխ, մեծ աչքեր, օձի նման բիբեր, կարճ պարանոց, կարճ ձեռքեր` ծնկից մի քիչ վերև, կարճ ոտքեր, նրան կոմբինեզոն հագցնել», – մոտավորապես այդպիսի տեսք պետք է ունենա Բորիսի «երազանքի աղջիկը»։

Հաղորդավար Մաքսիմ Գալկինի խնդրանքով` տղան երգել է Տիմա Բելառուսկիխի «Անմոռուկը» հիթը, հետո Գալկինը հուշամեդալներ է հանձնել Բորիսին և Անահիտին։

Ըստ թեմայի

Ալեքսանդր Բեյլերյանն ու Սոֆյա Բաղդասարյանը ռուսական «Լավագույնը» նախագծում
«Ինքս ինձ նախանձում եմ». փոքրիկ հայուհին գերել է վրացի հաղորդավարներին. տեսանյութ
Եզակի երեխա. ինչով է Դիանա Գևորգյանը զարմացրել Մաքսիմ Գալկինին «Лучше всех» շոուի ժամանակ

Գլխավոր թեմաներ