20:57 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.33
  • GBP621.06
  • EUR536.06
  • RUB7.43
Երևան, այգի

Երևանը անապատ կդառնա՞, թե՞ քաղաքապետարանը կպայքարի օլիգարխների կառուցած «չինական պատի» դեմ

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
213 0 0

Բնապահպանները ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի և միտումը պահպանվի, Երևան փոշոտ անապատի կվերածվի։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երևանն աստիճանաբար անապատի է վերածվում, այս գործընթացը կանգնեցնել և փրկել իրավիճակը կարելի է, սակայն դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

«Անկախության տարիների ընթացքում քաղաքի բնապահպանությանը անուղղելի վնաս է հասցվել։ Այսօր քաղաքապետարանի առաջ կանգնած է այն վերականգնելու բարդագույն խնդիրը», – ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով` Երևանին քայլ առ քայլ պետք է վերադարձնեն նախկին տեսքը և ամենակարևորը` վերադարձնեն կանաչ գոտիները, ծառերը։ Բնապահպանը նշում է, որ ժամանակին մայրաքաղաքի կանաչապատումը հենց այնպես չէր իրականացվել, այն կոնկրետ նպատակ էր հետապնդում։ Քաղաքը կիսաանապատային գոտում է, և որպեսզի այստեղ նորմալ ապրելու հնարավորություն լինի, մասշտաբային կանաչապատում էր իրականացվել, ջրային տարածքներ էին ստեղծվել։  Այդ ամենն իրականացվում էր միկրոկլիման փոխելու նպատակով։

Կարինե Դանիելյանը շեշտում՝ անկախության տարիներին ամեն ինչ քանդվեց, և հիմա քայլ առ քայլ քաղաքապետարանը մայրաքաղաքին պետք է վերադարձնի նրա նախկին տեսքը։

Օրինակ, 1970-1980 թվականներին քաղաքում շենքերի դիմաց բազմաթիվ խաղողի տնկիներ հայտնվեցին, որոնք, սակայն, ոչնչացվեցին այն բանից հետո, երբ առաջին շինությունները զբաղեցրին տարատեսակ բիզնես կենտրոններ, խանութներ և այլն։

«Խաղողի տնկիները խանգարում էին գովազդային վահանակներին, գրություններին, պաստառներին և այդ պատճառով դրանք վերացվեցին», – ասաց Դանիելյանը։

Նա մեծ հույսեր է կապում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ և դրական գնահատում Սարալանջի մայրուղու շրջանում համայնքային հողերի կանաչապատման նախագիծը։ Նա ընդգծեց, որ դա վաղուց էր պետք անել, քանի որ տվյալ տարածքը Չինական պատի է վերածվել։

«Ճիշտ որոշում է, սակայն այդ տարածքը բաշխված է օլիգարխների միջև, որոնք այնտեղ իրենց վիլլաներն են կառուցում։ Ինչպես է քաղաքապետարանը պայքարելու դրա դեմ և հասնելու կանաչապատման, դեռ պարզ չէ», – ասաց Դանիելյանը։

Ավելի վաղ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Սարալանջի համայնքային հողերի կանաչապատումը` սկսած Մոնումենտի վերևի հատվածից մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը, կսկսվի այս գարնանը։ Ընդ որում` ոռոգումն իրականացվելու է կաթիլային համակարգով։

Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բնապահպանության վրա բացասական ազդեցություն է ունենում նաև ջրերի մաքրման համակարգերի բացակայությունը։

«Կեղտաջրերը գետերն են լցվում, որոնք ոռոգում են Արարատյան դաշտավայրը», – ասաց Ավագյանը։

Նա կենսական կարևորություն է համարում պահպանելը ջրերի և հատկապես Երևանյան լճի մաքրությունը, որը առանցքային դեր է խաղում քաղաքի միկրոֆլորայում։ Փորձագետն ընդգծեց, որ դա ազգային անվտանգության խնդիր է։

Ըստ թեմայի

Ավելի շատ էլեկտրամոբիլներ՝ դեպի Հայաստան. մատակարարները արտոնություններ են պահանջում
Գոնե Երևանի աղբը այստեղ չհասներ. աղբավայրի պատճառով Մասիսում սովորում են չշնչել
Սևանում սիգ որսացողներին բերման են ենթարկել. պայքարն ուժեղացվում է
«Կանաչ» սովորություններ. Հայաստանում Climate Uturn նոր էկոհարթա է գործարկել
Տուգանքները նորից կբարձրանան. որսագողության դեմ պայքարը կպաշտպանի ընձառյուծներին
թեգերը:
Հայաստան, Երևան

Գլխավոր թեմաներ