15:19 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
«Часовой» հեռուստահաղորդաշարի 07.04.2019 թ. թողարկումից

«Ես հայ եմ» պնդում է փոքրիկ Լոբաչովը. ինչպե՞ս 102–րդ ռազմակայանը միավորեց երկու երկրները

© Photo: Первый канал
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74930

Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմակայանի մոտ գտնվող «ռուսական թաղամասի» բնակիչների համար խառնամուսնությունները հազվադեպ երևույթ չեն։ Ակնառու օրինակ կարող է ծառայել Աննա և Անդրեյ Լոբաչովների սիրո պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. 102–րդ ռուսական ռազմակայանի մատակարարման դասակի հրամանատար Անդրեյ Լոբաչովը և նրա կինը` հայուհի Աննան (սոցիալական աշխատանքի հրահանգիչ), միասին են արդեն 10 տարի։ Զույգն ապրում է Գյումրիում և ծանոթացել է ռազմակայանում։

Նրանց պատմությունը ներկայացրել է ռուսական Առաջին ալիքի «Ժամապահ» ծրագրի նկարահանող խումբը, որը ժամանել է Հայաստան և ռեպորտաժ նախապատրաստել բարեկամական երկրում ռուսական ռազմական համակազմի կյանքի մասին։

Սյուժեում խոսվում է ութերորդ թաղամասի մասին, որը Գյումրիում հայտնի է «ռուսական թաղամաս» անվանումով։ Թաղամասի համար խառնամուսնությունները հազվադեպ չեն։ Ակնառու օրինակ կարող է ծառայել Աննա և Անդրեյ Լոբաչովների սիրո պատմությունը։

Աննան ծնվել և մեծացել է Իվանովոյում, ավելի ուշ նրա հայրը որոշել է, որ ընտանիքը պետք է տեղափոխվի պատմական հայրենիք` Հայաստան։

«Մենք եկել ենք ռուսական քաղաքացիությամբ և ռուսական կրթությամբ։ Ես կարող էի աշխատանքի անցնել միայն 102–րդ ռազմակայանում։ 6 տարի որպես հոգեբան եմ աշխատել բազայում, որտեղ ծանոթացել եմ ապագա ամուսնուս` Անդրեյի հետ», – պատմել է Աննան։

Անդրեյը չորս տարի սիրահետել է Աննային, նրանք հասկացել են, որ սիրում են միմյանց և օրինականացրել են հարաբերությունները։ Ռուս զինվորականը խոստովանում է, որ այդ ամուսնությունն ամբողջ կյանքի համար է։

Զույգը երկու երեխա ունի. ավագ որդին սովորում է չորրորդ դասարանում, կրտսերը` առաջին։ Զինվորականի կինը խոստովանում է, որ երեխաներն իրենց միաժամանակ թե՛ ռուս են զգում, թե՛ հայ։ Նա երեխաներին բացատրում է, որ նրանց ազգանունը ռուսական է, բայց, քանի որ մայրը հայ է, ապա նրանց երակներում խոսում է նաև հայկական արյուն։

Մի անգամ երեխաներից մեկին հարցրել են, թե նա ազգությամբ ինչ է, երեխան պատասխանել է` հայ է։ Բայց հետո հորը չնեղացնելու համար սկսել է երգել Ռուսաստանի օրհներգը։

Գյումրիի Ալեքսանդրապոլի բերդը ռուսական բանակի ամենահին դիրքերից է։ Ռուսական զինվորական համակազմն այստեղ է գտնվում արդեն երկու դար։ Այսօր ամրոցի կայազորը ռուսական 102–րդ ռազմակայանի` Անդրկովկասում կարևորագույն ռազմավարական հանգույցի մասն է։

«Մենք եղել ենք բազմաթիվ զորամասերում և կայազորներում, բայց բազայի շտաբի այդքան յուրահատուկ գտնվելու վայր դեռ չէինք տեսել», – խոստովանել է ռեպորտաժի հեղինակ Ալեքսեյ Ռաֆաենկոն։

Նկարահանող խմբին զարմացրել են հին բերդը` երկու մետր հաստությամբ պատերով և ամրոցի խրամն ու պատմությունը, որը տիրում է սև և վարդագույն տուֆից կառուցված պատերի ներսում։ Բազայի գլխավոր նպատակը հարավային սահմանների պահպանությունն է։ Զինծառայողները կատարում են օդային տարածքները հսկելու խնդիրները, անցկացնում մարտունակությունը բարձրացնող համատեղ միջոցառումներ։

Ըստ թեմայի

Սահմանապահի գաղտնիքը. ինչպե՞ս է 93–ամյա Սերգեյ Հովհաննիսյանը հիանալի հիշողություն պահպանել
Մետաղից անցավ մեղրի. ալավերդցի Վիգենը մարդկանց մեղուների վրա է պառկեցնում
Օդանավակայան Կապանում` 6 ժամը 45 րոպեում. արդյո՞ք անվտանգ կլինեն սյունիքյան վայրէջքները
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ