05:12 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Երեխաներ

Հայաստանի երեխաների մեծ մասը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ–ը մտահոգություն է հայտնել

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Հայաստանում մինչև 5 տարեկան 171 000 երեխաներ դուրս են մնում նախադպրոցական կրթությունից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ–ի վաղ մանկական կրթության վերաբերյալ առաջին գլոբալ զեկույցում։

«Հայաստանում ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում»,– նշված է զեկույցում։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ–ի` ցածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում: Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է: Քաղաքներում, թեև իրավիճակը մի փոքր ավելի լավ է, բաց այստեղ էլ մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը մեծ չէ։ Քաղաքներում 10 երեխայից 4-ն են հաճախում մանկապարտեզ։

Ընդ որում, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառը մեր երկրում երեխայի մոր չաշխատելն է (53%), երկրորդ տեղում մանկապարտեզի բացակայությունն է (28%), երրորդ տեղում` մանկապարտեզների վարձավճարները (4%):

«Աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերում»,– ասված է ՅՈՒՆԻՍԵՖ–ի զեկույցում:

Ուսումնասիրության ընթացքում կատարված հարցումների ընթացքում Հայաստանի ծայրահեղ աղքատ բնակիչների 9.8 %-ը պատասխանել է, որ ամենամոտ մանկապարտեզը գտնվում է ավելի քան 10 կմ տնից հեռու կամ շատ թանկ արժե։

ՅՈՒՆԻՍԵՖ–ը համոզմունք է հայտնում, որ նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հաջող են յուրացնում մաթեմատիկան ու օտար լեզուները, քան մանկապարտեզ չհաճախած երեխաները։ Իսկ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, խորացնում անհավասարությունը հասարակության տարբեր շերտերի միջև։

Միջազգային կառույցի գնահատմամբ` Հայաստանում անբավարար են նաև նախադպրոցական կրթության ոլորտի ներդրումները։

Ըստ թեմայի

Խաչատրյան. «Երեխաները չեն կարող 8 ժամ դաս անել դպրոցում, 5 ժամ էլ` տնային աշխատանք»
Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը

Գլխավոր թեմաներ