12:35 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Լևոն Գևորգյանը

Մահացել է «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանը

© Photo : семейный архив
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
343 0 0

Ակադեմիկոսը հանկարծամահ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել բժշկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, «Արմենիկում» նախագծի ղեկավար Լևոն Գևորգյանը։ Այս մասին հայտնում են նրա բարեկամները։

Հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը, ժամը 16։00-ին նրա հայրական տանը` Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում։

Նրա մահվան վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։

Գևորգյանը 68 տարեկան էր։

Հիշեցնենք` «Արմենիկումը» հայտնաբերվեց 1990-ական թվականներին, 1998 թ.-ին այն արդեն մուտք գործեց հայկական շուկա։ «Արմենիկումի» հեղինակները մեծ հեղաշրջում էին խոստանում համաշխարհային առողջապահության մեջ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Հանրությանը ներկայացվեցին մի քանի հիվանդների բուժման պատմություններ, որոնց թվում էր նաև ՄԻԱՎ-վարակակիր Նիկոլայ Կալեսնիկովը, որը տարիներ առաջ մահացավ Ռուսաստանում։

Գլխավոր թեմաներ