00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:26
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան անձրևները սիրողներին լողալ սովորելը չէր խանգարի. որն է փողոցների հեղեղման պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanСильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн
Сильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի րոպեանոց հորդառատ անձրևը լիովին բավարար է, որ Երևանի փողոցները վերածվեն վենետիկյան փողոցների։ Sputnik Արմենիան զրուցել է ինչպես ճարտարապետի, այնպես էլ «Վեոլիա ջրի» ներկայացուցչի հետ` հասկանալու համար, թե որն է անձրևաջրերի կուտակման պատճառը, և ինչ քայլեր է պետք անել` դրանցից ազատվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Երևանում այսօր ցերեկը տեղացած հորդ անձրևի հետևանքով փողոցներում ջրի կուտակման հիմնական պատճառը մեկն է` դիտահորերը խցանված են ու պատշաճ ձևով չեն մաքրվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։

«Եղած–չեղածն այն է, որ ջրահեռացման համակարգերում խցանումներ կան, ինչի հետևանքով էլ նման պատկեր ենք ունենում։ Տերևները լցվում են դիտահորից ներս, ու խցանումներ են առաջանում։ Եթե մարդու երակներում թրոմբ չի լինում, արյունը նորմալ շրջանառություն է կատարում, չէ՞։ Նույնը ջրահեռացման համակարգում է»,– ասաց նա։

Մյուս կողմից, ըստ ճարտարապետի, չի բացառվում, որ մեր ջրահեռացման խողովակները նախատեսված լինեն այլ քանակի տեղումների համար։ Ճարտարապետի խոսքով` մեկ այլ խնդիր էլ ունենք` փողոցները հաճախ մաքրում ու աղբը լցնում են ոչ թե աղբամանները, այլ դիտահորերի մեջ, ինչի հետևանքով էլ խցանումներ են առաջանում։

Затопленные улицы в Ереване (17.04.2019) - Sputnik Արմենիա
Երևանի փողոցները գետերի են վերածվել, կամ ջուրը մտնողն անձրևից չի վախենա. տեսանյութ

Երևանում անձրևաջրերի և ընդհանրապես ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուրը»։ Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ փողոցների հեղեղման պատճառները մի քանիսն են, որոնք կապված չեն իրենց գործունեության հետ։

«Անձրևաջրերի կուտակման պատճառներից մեկն ասֆալտապատումն է. նախկինում անձրևաջրերը նաև հողն էր կլանում։ Բացի այդ, մեզ համար մեծ խնդիր է աղբի հարցը, քանի որ դիտահորերում մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, որն ինչքան էլ մաքրում ենք, միևնույն է, նույնքան արագ էլ կուտակվում է։ Դիտահորերում կուտակված աղբը մեր փողոցների աղտոտվածության հետևանքն է»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` «Վեոլիա ջրի» աշխատակիցները դիտահորերից աղբը հանում, կուտակում են դրա կողքը, որպեսզի «Սանիթեքը» գա ու այն հեռացնի, բայց, ցավոք, «Սանիթեքը» ոչ միշտ է աղբը տանում, ու այն նորից, տրանսպորտի շարժով պայմանավորված, լցվում է դիտահորերի մեջ։

Բացի այդ, ըստ Սարգսյանի, Երևանի շատ մասերում, օրինակ` Քանաքեռում, Նորք–Մարաշում, անձրևատար համակարգ չկա, ինչի հետևանքով անձրևաջրերը կուտակվում ու հոսում են այլ փողոցներ` հեղեղներ առաջացնելով։

«Վեոլիա ջուրը» տարեկան նվազագույնը 3 անգամ` գարնանը, ամռանն ու աշնանը, անձրևաջրերի համակարգում մաքրման աշխատանքներ է իրականացնում։

«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեր անձրևատարերը գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում են իրենց նպատակին»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ցերեկվա ժամին հորդառատ անձրև տեղաց, որն ուղեկցվեց կարկուտով։ Փողոցները մի քանի րոպեում գետերի վերածվեցին, իսկ երթևեկությունը կաթվածահար եղավ։

Լրահոս
0