10:35 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Աղբ

Երևանին սպառնում է աղբի կոլապս. կառավարությունը փորձում է լուծել աղբահանության խնդիրը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Կառավարությունը կարծում է, որ Երևանի աղբահանության խնդրի լուծումն ուշացնելը կառաջացնի սանիտարական կոլապս։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Կառավարությունը փորձում է ուղիներ գտնել Երևանում առաջացած աղբահանության խնդիրը լուծելու համար։ Այս մասին որոշման նախագիծը գործադրի նիստում ներկայացրեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները»,– ասաց նախարարը`առաջարկելով չսպասելով դատարանի վճռին և գնման գործընթաց կազմակերպել։

«Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով, ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս»,– ասված է կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում։

Կառավարության անդամները, սակայն, թերահավատություն հայտնեցին, ասելով, որ միայն ավտոմեքենաների գնման հարցը լուծելով աղբահավաքության ամբողջ խնդիրը չի լուծվի։

«Ըստ էության այսօր կա աղբահավաքություն իրականացնող մեկ ընկերություն, որն իր պայմանագրային պարտականությունները չի կատարում։ Մեկ տուգանեց քաղաքապետարանը, երկու տուգանեց, բայց եթե շարունակում է իր պարտականությունները չկատարել, ուրեմն քաղաքապետարանը պետք է խզի պայմանագիրը»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ Երևանում այսօր, ըստ էության աղբ հավաքող ընկերություն գոյություն չունի։

Փաշինյանը հայտնեց, որ կառավարություն է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանին` աղբահանության հարցը նրա հետ քննարկելու համար։

Ըստ թեմայի

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել
«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի
«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով

Գլխավոր թեմաներ