00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանին ջրհեղեղ է սպառնում. Հայաստան հասած նոր ցիկլոնը տհաճ անակնկալներ է խոստանում

© Sputnik / Andranik GhazaryanСильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн
Сильный дождь с градом (17 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրեր առաջ Երևանի փողոցները հեղեղած ջրի ծավալն այս հանգստյան օրերին ու առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է մի քանի անգամ ավելանալ։ Երևանի գլխին կախված վտանգների մասին Sputnik Արմենիան զրուցել է մասնագետների հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եթե անձրևները շարունակվեն, օդի ջերմաստիճանն էլ չնվազի, բացառված չէ, որ հեղեղումների վտանգները հասնեն Երևան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

«Ամեն ինչ կախված է Գետառի վերին ավազանում կուտակված ձյան ծավալից։ Ես այս պահին հստակ տվյալների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ բավական շատ ձյուն կա կուտակված»,– ասաց նա։

Հայաստանում արդեն շուրջ մեկ շաբաթ գրեթե անդադար տեղացող ու առաջիկա օրերին ևս կանխատեսվող անձրևներն արդեն հեղեղումների վտանգ են առաջացրել Արմավիրի մարզում`Արաքսի ափին ու այլ մարզերում։

П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Գագիկ Սուրենյան

Մասնագետների համոզմամբ, սակայն, հեղեղումները կարող են հասնել նաև Երևան։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս չբացառեց, որ սարերից դեպի Երևան հոսող ձյան հալոցքն ու չդադարող անձրևները միասին կարող են վտանգներ ստեղծել մայրաքաղաքի համար։

«Այսօր այդ վտանգը դեռ չի երևում, բայց, ըստ կանխատեսումների, կարծես թե մենք սպասում ենք այնքան անձրևների ու այնքան ձնհալի, որ նույնիսկ կանխատեսվել է` Սևանը 45 սմ–ով պիտի բարձրանա»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ մայրաքաղաքը կարող է անպատրաստ լինել նման աղետին։

Բնապահպանը հիշեցրեց 1946թ.–ին Երևանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղը, երբ ափերից դուրս եկած Գետառը 200 մարդու կյանք էր խլել ու ավերածությունների պատճառ դարձել։

Այս ջրհեղեղից հետո էր, որ Հայաստանի` այն ժամանակվա իշխանությունները որոշեցին Գետառի հունը լայնացնել ու բարձրացնել պատերը։

Իսկ այսօր նույն այդ Գետառի հունի վրայով ավտոմեքենաներ են երթևեկում, որոշ հատվածներում նույնիսկ օբյեկտներ են կառուցվել։

Весна в Ереване - Sputnik Արմենիա
Ապրիլի 20-21-ը վերջին շաբաթվա ամենացուրտ օրերը կլինեն. ցրտահարություն կլինի՞

«Գետի հունը փակեցին, վրան ռեստորաններ շարեցին»,– ասաց Դանիելյանը` հավելելով, որ այս ամենը վտանգավոր է ոչ միայն նրանով, որ գետի հոսքի համար շատ փոքր տարածք է թողնվել, այլև նրանով, որ եղած հոսքն էլ լցված է աղբով ու խցանված։ Ուստի մեր զրուցակիցները դժվարանում են անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե գետում ջրի ծավալը կտրուկ ավելանա։ Մյուս կողմից Երևանն ընդլայնել է սահմանները, բայց քաղաքի հեղեղատար (դրենաժային) համակարգը տասնամյակներ շարունակ ոչ միայն չի ավելացել, այլև ավերվել է։

«Հեղեղատարները բոլորովին պատրաստ չեն։ Դրենաժային համակարգը շատ տեղերում խցանված է։ Դա նաև բնակիչների մեղավորությունն է, որ աղբը լցնում են ուղղակի դիտահորերի մեջ։ Եվ քանի անգամ տեսել եմ նաև, որ փողոցը մաքրող տիկնայք հավաքում են աղբը և լցնում են ուղղակի դիտահորերի մեջ»,– ասաց Կարինե Դանիելյանը։

Հրազդան գետը ևս, թեև քաղաքի ավելի ցածրադիր դիրքում է, հիմնական բնակելի թաղամասերից հեռու, բայց այնտեղ էլ վտանգը բազմապատկում են գետի վրա կառուցված ռեստորանները։

«Հասկանում եմ, որ շատ հաճելի է նստել այն սեղանի մոտ, որը հենց ջրի վերևն է, տակով գետը հոսում է, բայց պետք է հաշվի առնել, որ գետը նաև ջրատար է, և քանի անգամ վարարել է ու այդ ռեստորաններին մեծ վնաս հասցրել»,– ասում է Դանիելյանը։

Հիշեցնենք` ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով` ապրիլի 19-ի երեկոյան Հայաստան է ներթափանցել հերթական տեղումնառատ ու ցուրտ ցիկլոնը, որի հետևանքով հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ինտենսիվ տեղումներ։

Լրահոս
0