07:31 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Սուպերմարկետ

Հայ գյուղացին անպաշտպան է ինչպես սեփական երկրում, այնպես էլ արտաքին շուկայում. Խաչատրյան

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
14020

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Հայաստանի գյուղոլորտում իրականացվող քաղաքականությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի նախագիծը ոչ մի լավ բան չի ասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, ասել է գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանն իրապես ագրարային երկիր է, մոտ կես միլիոն մարդ զբաղված է գյուղատնտեսությամբ, մեր ՀՆԱ–ի 15-20 տոկոսը գալիս է առաջնային գյուղատնտեսությունից, ևս 10 տոկոսն էլ գալիս է գյուղվերամշակումից, բայց կառավարության կառուցվածքը նայում ես, ընդհանրապես գյուղատնտեսություն բառը չկա»,– ասել է Խաչատրյանը։

Իսկ կառավարության ծրագրերը, նրա խոսքով, հիմնականում ուղղված են խոշոր ֆերմերներին ու խոշոր գյուղատնտեսական այգիներին։

«Ինչ-որ բան գնում է նաև փոքր գյուղացիական տնտեսություններին, բայց հիմնականում խոշորների ուղղությամբ են աշխատում։ Ես կարծում եմ, որ էական աջակցություն պետք է ցույց տրվի հենց փոքր գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանց եկամտաբերությունը բարձրանա»,– ասել է նախկին գյուղնախարարը։

Նրա խոսքով, Հայաստանն աշխարհի այլ երկրների համեմատ գյուղատնտեսությանն ամենափոքր աջակցություն տրամադրողներից է։ Հարևան Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ ոլորտին Հայաստանից 3 անգամ ավելի գումար են հատկացնում։ Մինչդեռ հայ գյուղացին ստիպված է ռուսական շուկայում մրցել հենց այս երկրների գյուղացիների հետ` լինելով ոչ շահեկան դիրքում։

Артур Хачатрян
© Sputnik / Andranik Ghazaryan
Արթուր Խաչատրյան

«Պարզ է, որ եթե վրացիները, ադրբեջանցիները, կամ թուրքերը պետությունից ավելի մեծ աջակցություն են ստանում, գինն էլ ավելի ցածր կդնեն, ռուսներն էլ կառնեն ադրբեջանականը, հայկականը չեն առնի։ Ադրբեջանցին էլ իր ծիրանի վրա գրում է «армянская абрикос» կամ «армянская нектарин», և ավելի շատ է վաճառվում, քան հայկականը և ավելի շատ գումար է աշխատում։ Իսկ մերոնք, լավագույն դեպքում, նույն գնով են կարողանում վաճառել, բայց ավելի քիչ շահույթ են ստանում»,– նշում է Խաչատրյանը։

Հայ գյուղացին, Արթուր Խաչատրյանի խոսքով, նույնկերպ անպաշտպան է նաև հայաստանյան շուկայում։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում գուցե և թուրքական լոլիկ, վարունգ կամ պղպեղ չկա, բայց իրականում շուկայում բոլորն էլ դրանք տեսնում ու տարբերակում են, այդ թվում` էժան գնով։

Հիշեցնենք` կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն անցած շաբաթ ՀՀ ԱԺ–ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դրանով կառավարությունն առաջարկում է գործող 17 նախարարությունները վերակազմավորել` դարձնելով 12–ը։

Օպտիմալացվող գերատեսչությունների թվում է նաև գյուղատնտեսության նախարարությունը, որի գործառույթներն առաջարկվում է փոխանցել Էկոնոմիկայի նախարարությանը։

Ըստ թեմայի

Ե՞րբ գյուղացին կապահովագրի բերքը. նախարարի պաշտոնակատարը մեկնաբանում է ծրագրի ուշացումը
Գյուղի ճանապարհը 25 տարի չի նորոգվել. մարդիկ լցնում են փոսերը և կրկնակի վճարում տաքսիներին
Բերբերյան. «Գյուղատնտեսության բնագավառում ներկա ղեկավարը շատ թույլ է»
թեգերը:
Արթուր Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ